HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ տեղական հայտարարությունը Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի վերաբերյալ

Հայաստանում Եվրամիության պարվիրակությունը տարածում է հետևյալ հայտարարությունը Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների անունից Հայաստանում Եվրամիության երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ողջունում են հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը հասարակական քննարկումների առարկա դարձնելու կառավարության պատրաստակամությունը, ինչպես նաև այն փաստը, որ ներկայումս քննարկվող տեքստում արդեն իսկ տեղ են գտել որոշ դրական փոփոխություններ, որոնք համահունչ են Եվրոպայի խորհրդի, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին: Օրենքն էլ ավելի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, որն իր հերթին կհանգեցնի Հայաստանում մամուլի բազմակարծության և բազմազանության ընդլայնմանը, ԵՄ առաքելությունների ղեկավարները  խրախուսում են կառավարությանը և օրենսդիրներին` սերտորեն շարունակել աշխատանքները քաղաքացիական հասարակության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ փորձագետների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter