HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարություն. ծառահատում տեղի չի ունեցել

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքի, «Գիլան»  արգելավայրում ապօրինի ծառահատում և շինարարություն իրականացնելու վերաբերյալ տեղեկացնում է. ՀՀ կառավարության  2007թ. մայիսի 24-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» արգելավայր ստեղծելու մասին N 673-Ն որոշմամբ,  «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում ստեղծել «Գիլան» պետական արգելավայր` նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը 118 հեկտար տարածքով: ՀՀ կառավարության 2007թ. հոկտեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2002թ մայիսի 30-ի N  925-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին N1203-Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել է լրացում, համաձայն որի` «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, Խոտհնձի համար` 5 տարի ժամկետով: Ստացված ահազանգի հետքերով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսուչները մեկնել են նշված վայրը և տեղում պարզել, որ ծառահատում տեղի չի ունեցել: Տվյալ տարածքը վարձակալող, «Հովազաձոր» ՍՊԸ-ի աշխատակիցները համապատասխան մասնագետների հետ համատեղ իրականացրել են սանիտարական էտում` կտրելով խնձորենիների չորոցած ճյուղերը: ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 27-ի N 844-Ն որոշման հիման վրա «Խոսրավի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և «Հովազաձոր» ՍՊԸ- ի տնօրենի միջև կնքվել է վարձակալության ու կառուցապատման պայմանագիր: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տեսուչները մշտապես իրականացնում են վերհսկողական աշխատանքներ և որևէ  խախտում չի անտեսվի նրանց կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter