HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը հրաժարվել է պարտականություններից

Երեկ Դոնարա Հովհաննիսյանը Կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից հրաժարվելու մասին դիմում: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը, Դոնարա Հովհաննիսյանը տարիքով կին է և խնդրել է իրեն փոխարինող գտնել: Բայց մինչև նոր պաշտոնակատար նշանակելը նա կկատարի իր պարտականությունները: Դոնարա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրաժարականի պատճառը միմիայն իր առողջական խնդիրներն են. «Ես 70 տարեկան եմ, բավականին վատառողջ, առողջությանս վրա այս աշխատանքները խիստ անդրադարձան: Սկզբում համաձայնեցի, կարծելով, որ կկարողանամ, բայց հետո զբացի, որ դա իմ ուժերից վեր է»:  Պաշտոնակատարը ծարնաբեռնված է եղել, քանի որ ուսմասվարի իր պարտականություններին ավելացել են նաև ֆինանսական հարցերը, աշխատակիցների արձակուրդայինների ձևակերպումը, երեխաների ամառային արձակուրդների կազմակերպումը և մի շարք այլ հարցեր: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մայիսի 31-ի հրամանով դադարեցվել էին «Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները: Տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել դպրոցի փոխտնօրեն Դոնարա Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter