Բացթողումներ եղել են` խոստովանում է նախարարը
«Մեր աշխատանքներում բացթողումներ եղել են, և մենք եթե սկզբից ավելի լուրջ մոտենայինք հարցին, ինչպես հիմա, նման թերություններ չէր լինի»,- մեկնաբանելով «Գլենդել Հիլզի» կողմից իրականացրած շինարարական աշխատանքներն աղետի գոտում` այսօր ասաց Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Մեկ տարվա ընթացքում քաղաքաշինության նախարարի անմիջական միջնորդությամբ «Գլենդել Հիլզում» կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այն մասնագեները, որոնք անմիջապես կապ են ունեցել շինարարության որակի հետ, հեռացվել են: Նախարարի միջնորդությամբ և պնդմամբ, տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունն է փոխվել: «Մենք բաց մրցույթ հայտարարեցինք, և մրցույթի արդյունքում ընտրեցինք ավելի բանիմաց, ավելի բարեխիղճ մասնագետների, և կարծես թե այդ փոփոխությունից հետո արդեն շինարարության որակի էապես բարելավում զգացվում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վարդան Վարդանյանը:
Նախարարը բացատրեց, որ իրենք բնակարանները, ըստ կնքված պայմանագրի, շահագործման էին հանձնելու 2010 թվականի ապրիլին, բնականաբար ընդունում-հանձնում կատարելու ժամանակ այդ թերությունները ի հայտ էին գալու: «Ինչ խոսք, մենք նման թերություններով բնակարաններ չէինք ընդունելու: Բայց նախագահի այցից հետո և' նախարարությունը, և' շինարարական կազմակերպությունը վերանայեց իր աշխատանքային գործունեությունը, և այդ բացից հետո թերություններն արդեն վերացված են»,- վստահեցրեց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել