HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Խաչատրյանը հավատարմագրերը հանձնել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Հունիսի 14-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նախագահ Լուկաշենկոն շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ ու մաղթեց բեղմնավոր աշխատանք` նշելով պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի դեսպանին ամենայն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին: Դեսպան Խաչատրյանն, իր հերթին, Բելառուսի Նախագահին, կառավարությանն ու ժողովրդին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները: Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման հեռանկարներին, բազմակողմ կառույցներում համագործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter