HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայաստանում օրական գրանցվում է 1 ինքնասպանություն

Ասում է հոգեբույժ, հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը` հղում անելով իր մոտավոր հաշվարկների վրա: Ըստ նրա` անհանգստացնող է նաեւ այն, որ հիմնականում ինքնասպանություն են գործում երիտասարդները: Ինքնասպանությունների բարձր ցուցանիշը, հոգեբույժի խոսքերով, պայմանավորված են մի շարք գործոններով` սկսած սոցիալական վիճակից, վերջացրած հոգեբուժական ծառայության վատ դրվածքով: «Մենք չունենք, օրինակ, կրիզիսային կաբինետներ, նախկինում կար վստահության հեռախոս հոգեբանական ծառայությունը: Պոլիկլինիկաներում չկան հոգեթերապեւտներ. Երեւանի 22 պոլիկլինիկաներից ընդամենը 5-ում կան: Այսինքն` հոգեբուժական ծառայությունը, որպես այդպիսին, ողբալի վիճակում է: Հոգեբույժին դիմելը համարվում է ամոթալի, ինչը գալիս է նաեւ մեր ազգային մտածելակերպից»,- ասում է Հ. Մինասյանը: Ըստ հոգեբույժի` պարզ դատողությամբ մարդը երբեք ինքնասպանություն չի գործի: Բայց ընկնելով կարճատեվ հոգեկան խանգարման մեջ, որը կոչվում է «ռեակտիվ փսիխոզ», նա կորող է գնալ ինքնասպանության: Իսկ եթե այդ պահին նրա ձեռքը բռնող, հետը զրուցող, վերջինիս նկատմամբ սրտացավ վերաբերմունք դրսեւորող լինի, հաջորդ պահին նա արդեն հետ կանգնի իր մտադրությունից: «Այնպես որ, կան որոշակի խմբի մարդիկ, որոնք ունեն ինքնասպանության գնալու բարձր ակտիվություն, եւ բավական է մի որեւէ վնասակար գործոն` նրանք այդ արարքը կկատարեն: Բայց ինքնասպան եղողների մոտ 90 տոկոսն ունեն լուրջ հոգեկան հիվանդություններ»: Այսօր «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հարություն Մինասյանը նաեւ նշեց, որ սթրեսների համար (որոնք երբեմն ինքնասպանությունների պատճառ են դառնում) իր դերն է խաղում նաեւ այսպես կոչված` «հեռավոր ազդեցությունը»: Իսկ Հայաստանի դեպքում, ըստ հոգեբանի, դա այն է, որ 22 տարի երկիրը գտնվում է ծանր, սթրեսածին գործոնների ազդեցության տակ: Դրանցից են` երկրաշարժը, պատերազմը, շրջափակումը, սոցիալիստականից կապիտալիստական հասարակարգի կտրուկ անցումը, էներգետիկ ճգնաժամը, համատարած գործազրկությունը..., որոնք չէին կարող անհետեւանք մնալ ազգաբնակչության համար, ինչով էլ պայմանավորված է հոգեկան հիվանդությունների եւ ինքնասպանությունների շատացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter