HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞ւր են Հայաստանի հոգեկան հիվանդները

Հոգեբույժ, հոգեթերապեւտ Հարություն Մինասյան, հենվելով համաշխարհային վիճակագրության վրա, նշում է, որ յուրաքնաչյուր երկրում բնակչության մոտ 10 տոկոսն ունի հոգեկան խնդիրներ: Հետեւաբար, ստացվում է, որ Հայաստանում նման մարդկանց թիվը մոտ 350 հազար է, մինչդեռ, պաշտոնական տվյալներով, հոգեբուժական դիսպանսերներում գրանցված է 34 հազար հիվանդ: «Իսկ ո՞ւր են մյուսները»,- հարցնում է հոգեբույժը եւ ինքն էլ պատասխանում. «Մնացածը կամ քայլող հոգեկան հիվանդներն են, այսինքն` բժիշկների չդիմող, կամ բուժվում են մասնավոր կարգով, կամ բուժվում են ոչ հոգեբույժների մոտ, ասենք` թուղթ ու գիր անողների, վախ չափողների, նաեւ թերապեւտների, նեվրոպատոլոգների... : Կամ էլ ուղղակի նրանք չեն գիտակցում իրենց հիվանդ լինելը»: Հ. Մինասյանի խոսքերով` «սարսափելի հիվանդությամբ»` ծխախոտամոլությամբ տառապողների շատ փոքր մասն է դիմում բժշկի` 1 մլն-ից միայն մեկը է, այնինչ այն համարվում է թմրամոլության տարատեսակներից մեկը: «Մեզ մոտ ամենատարածված հիվանդությունը ծխախոտամոլությունն է, որն ունի հոգեբուժական օգնության կարիք»,- ասում է հոգեբույժը եւ առանձնացնում նաեւ սրճամոլությունը, որը նույնպես հոգեբուժական կատալոգներում դասվում է թմրամոլության շարքին: Հոգեբույժ Մինասյանի ներկայացմամբ` ամբողջ աշխարհում հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը համարյա նույնն է, ուղղակի զարգացած երկրներում, քանի որ այդ հիվանդությունները վաղաժամ են ախտորոշվում, գրանցված հիվանդների թիվը բարձր է: Իսկ հետամնաց երկրներում, որտեղ չեն ճանաչում հոգեկան հիվանդությունները, վաղաժամ չեն ախտորոշում, չեն գնահատվում` իբրեւ հոգեկան խնդիրներ ունեցողներ, հոգեկան հիվանդների թիվը, ըստ վիճակագրության, մեծ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter