HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Ժամանակը» պետք է հերքի Մանասերյանի մասին տպագրած տեղեկությունները և վճարի 510 հազար դրամ

 

Այսօր Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Թաթուլ Մանասերյանի` զրպարտութույունը հերքելու և փոխհատուցում պահանջելու մասին դատական գործով վճռի հրապարակումն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի (հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ):

Դատարանը հայցը բավարարեց մասնակի` պարտավորեցնելով «Ժամանակ» օրաթերթին հերքել 2010թ. սեպտեմբերին տպագրված տեղեկությունները, նշել, որ չկա քրեական գործ Թաթուլ Մանասերյանի դեմ, և նա չի զբաղվում վաշխառությամբ:

Իսկ փոխհատուցման մասով դատարանը պատասխանողին պարտավորեցրեց վճարել 510 հազար դրամ, որից 300 հազարը` զրպարտության համար, 200 հազարը` փաստաբանի վարձատրության համար, 10 հազար դրամն էլ` որպես պետական տուրք:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը 2010 թ. սեպտեմբերի 29-ի համարում հրապարակել էր «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» հոդվածը, որում ասվում էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի (նախկին) խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրեական գործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Թ. Մանասերյանին կասկածել են վաշխառությամբ զբաղվելու մեջ այն բանից հետո, երբ մեկ այլ քրեական գործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել:

Օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը:

Մեկնաբանություններ (1)

SONA
VOSTIKANNER@ POXAREN@ KONKRET GORCER KNNEN>>MEK EL TESAR KPAV )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter