HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայաստանում ռուսական դպրոցների խրախճանքի ժամանակներն անդառնալիորեն անցել են

Սա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ձեւակերպումն է: Այսօր նա «Ազդակ» ակումբի հյուրն էր եւ ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ Հայաստանում օտարալեզու դպրոցներ վերաբացման խնդրին: «Իմ կարծիքով` Կրթության եւ գիտության նախարարության կողմից ուղղակի ճիշտ չբացատրվեց ` ինչի մասին է խոսքը, եւ սկսվեցին այլ մեկնաբանություններ: Խոսքն այլ բանի մասին է, եւ հասարակության մեջ ընթանում է մի քննարկում, որը բոլորովին կապ չունի այն ցանկության հետ, որը կա»,- ասում է նա: Ըստ Ա. Հարությունյանի` խոսքը ոչ թե Հայաստանում ռուսական դպրոցների վերականգնման, այլ երկու դպրոցի բացման մասին է. «Եկեք բոլորս պարզ ասենք, որ այժմ էլ Հայաստանում կան օտարալեզու դպրոցներ: Եթե միայն ֆրանսիականը վերցնենք, կա Ֆրանսիական համալսարանը, լիցեյը, միջնակարգ դպրոցը եւ մանկապարտեզը, որտեղ սովորում են Հայաստանի քաղաքացիները եւ նրանց երեխաները: Կա նաեւ ամերիկյան դեսպանատան դպրոցը եւ այլն: Այսինքն` խնդիրն ընդամենը միջազգային մեծ պրոեկտի մասին է»: Հիշեցնենք, որ Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանն անձամբ հայտարարեց, որ խոսքը օտարալեզու 15 դպրոցների բացման մասին է, որոնցից 8-ը նախատեսվում էր բացել Երեւանում, մյուսները` մարզերում: Սակայն հունիսի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում օտարալեզու դպրոցներ վերաբացելու վերաբերյալ հանդիպում էր ունեցել մի շարք անվանի մտավորականների հետ, ինչից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամուլին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության եւ կուսակցության անունից արդեն շարադրել էր, ըստ էության նոր դիրքորոշում` նշելով, որ իրենք առաջարկելու են բացել ընդամենը 2 մասնավոր, միջազգային չափանիշների համապատասխանող դպրոց: Արդյոք չի՞ նշանակում, որ բացվելիք դպրոցների քանակը 15-ից դարձնելով 2, իշխանությունները նախանջեցին կամ լսեցին հասարակության ձայնը: Ի պատասխան այս հարցի` Ալեքսան Հարությունյանը նշեց. «Ճիշտն ասած` ես չեմ կարող իշխանությունների փոխարեն պատասխանել, բայց իմ ինֆորմացիայով` խոսքը երկու դպրոցի մասին է: Մեկը Դիլիջանում ռուսահայ բարերարի ֆինանսական միջոցներով կառուցվող միջազգային դպրոցն է, մյուս, կարծեմ, Ջերմուկում թաիլանդյան մի նախագծի մասին է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter