HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ալեքսան Հարությունյան. «Ինձ համար տարօրինակ է, որ միջազգային կառույցներն այդքան չեն հասկանում»

Ազգային ժողովը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ արդեն ընդունել է: Միջազգային կառույցներն առաջարկվող փոփոխություններին վերաբերում են խիստ քննադատաբար: Սակայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այդ քննադատությունները համարում է անտեղի: «Օրինակ` ասում են, թե թվայնացման գործընթացի պատճառով սահմանափակվում է ալիքների քանակը, ինչը կարող է բերել նրան, որ «Ա1+»-ը չունենա հաճախություն: Հիմա, եթե «Ա1+»-ը չպետք է ունենա հաճախություն, կլինի 18, 25, թե 50, բայց ինքը չպիտի ունենա, ի՞նչ տարբերություն: Չէ՞ որ նախկինում հաճախություններն ավելի շատ էին եւ «Ա1+»-ը չունեցավ իր հաճախությունը: Այսինքն` խնդիրն այլ բանի մասին է, եւ օրենքի հետ կապ չունի»,- ասում է նա: Ա. Հարությունյանի խոսքերով` այն, որ թվայնացման գործընթացի ընթացքում ինչ-որ մի շրջան հեռուստաալիքների թվաքանակը պակասելու է, շատ բնական է, սակայն տարօրինակ է, որ դա չեն հասկանում միջազգային կառույցները: «Մինչեւ 2015 թ. ունենալու են երկու հեռարձակում` անալոգային եւ թվային: Բնականաբար, այսօր առկա հաճախությունների թիվը թույլ չի տալիս, որպեսզի այն կրկնապատկվի: Բայց 2015 թ. հետո, երբ անալոգային հեռարձակումը կանջատվի, բնականաբար, կառաջանան բազմաթիվ նոր հաճախություններ եւ դրանց վրա կառաջանան բազմաթիվ նոր թվային հեռարձակվող ալիքներ: Այսինքն` մինչեւ 2015 թ. այդ հաճախությունների, ալիքների թիվը մի փոքր կպակասի, բայց 2015 թ. հետո կտրուկ կաճի: Ես սա հասկանալու համար շատ մեծ գիտելիքներ պետք չեն: Ովքեր քննադատում են այդ օրենքը, պետք է նաեւ հասկանան ամբողջ գործընթացը, եւ դա մենք օդից չենք հորինել, բոլոր երկրներում այդ նույն գործընթացն է ընթանում»,- ասում է Ալեքսան Հարությունյանը: Ըստ նրա` միջազգային կազմակերպությունների քննադատությունը պետք է դիտարկել բոկորովին այլ համատեքստում. «Նրանց մոտ միշտ առկա է եղել մի թեմա` «Ա1+», եւ ցանկացած օրենք, եթե այն  նույնիսկ վերաբերվի, ասենք, մարկապարտեզներին եւ այնտեղ իրենք տեսնեն մի բան, որ կարող է վտանգել «Ա1+»-ի եթեր վերադառնալը, ապա այդ քննադատությունը կլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter