Շաբաթ, 22 սեպտեմբերի

Անկախության տոնը` թուրքական շապիկներով (լրացված)



Անկախության տոնի առթիվ ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպիչները խաղարկության միջոցով Թուրքիայի արտադրության շապիկներ են նվիրում մարդկանց: Բոլոր նրանք, ովքեր ունեն «2011 Հայաստանը դու ես» գրությամբ շապիկներ, կարող են ուշադրություն դարձնել պիտակին, որի վրա նշված է “Made in Turkey”:

Նվերները խաղարկվում են ռադիոների եւ այլ լրատվամիջոցների միջոցով: ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք գաղափար անգամ չունեն, որ շապիկները Թուրքիայում են արտադրվել:

«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մենք շապիկների արտադրության հետ կապ չունենք. հուշանվերների փաթեթը մեզ հատկացրել է հովանավորը` «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Մեզ ինչ տվել են, մենք էլ տարածել ենք»,- ասում է Արեւիկ Բադալյանը:

«Մետեքսիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մեր հարցին, թե որտեղից է ընկերությունը ձեռք բերել շապիկները, պատասխանեց. «Մեզ տվել են, մենք էլ բաժանել ենք մեր աշխատողներին»:

- Շապիկները ձե՞զ են տրամադրել, իսկ Անկախության տոնի հասարակայնության բաժնից նշում են, որ ձեր ընկերությունն է` որպես հովանավոր, տրամադրել դրանք:

- Ինչ-որ քանակով տվել ենք իրենց, մի փոքր քանակով էլ բաժանել ենք աշխատողներին:

- Իսկ ձեզ ո՞վ է տրամադրել շապիկները. որտեղի՞ց եք ձեռք բերել:

- Դե… տվել են: Արտասահմանից պատվիրվել է, արտասահմանից է եկել:

- Թե՞ Թուրքիայից. պիտակի վրա թուրքական արտադրություն է նշված: Թուրքիայի՞ց եք բերել:

- Այո:

- Ձեր ընկերությո՞ւնն է վճարել:

- Ես տեղյակ չեմ:

«Մետաքսիմ» ընկերության մեկ այլ «աշխատող», ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ. «Այդ շապիկները եկել են «Մետեքսիմի» տերմինալ եւ եկել, տարել են»:

- Այսինքն դուք չե՞ք հովանավորում Անկախության 20-ամյակի կազմակերպմանը:

- Չէ, մենք չենք:

- Իսկ հասարակայնության բաժնից ասում են` դուք եք:

- Ուրեմն իրենք ավելի լավ կիմանան:

- Իսկ շապիկները ձեր տերմինալ որտեղի՞ց են եկել:

- Չգիտեմ, ես այդ ինֆորմացիան չունեմ:

- Իսկ ո՞վ ունի այդ ինֆորմացիան: Շապիկները թուրքական արտադրության են:

- Իսկ ի՞նչ գիտեք` թուրքական են: Այդ շապիկներից մեկն էլ ես ունեմ, պիտակի վրա ոչինչ չկա գրված ու մյուս շապիկների պիտակին էլ ոչինչ չկա գրված: Թե էդ ձեր պիտակի վրա ոնց ա գրված, ես զարմանում եմ:

- Ես արդեն շապիկներից մի քանիսը շոշափել եւ լուսանկարել եմ, բացի այդ` պիտակի վրա չի կարող ոչինչ գրված չլինել: Քանի որ պիտակը նախատեսված է արտադրության վայրը եւ պահպանման ձեւերը նշելու համար:

- Ես ձեզ հետ չեմ վիճում, գիտեմ` պիտակն ինչի համար է: Ամեն դեպքում, ավել ինֆորմացիա տրամադրել ձեզ չեմ կարող, քանի որ չկա:

- Ո՞ւմ հետ եմ խոսում:

- Աշխատողի. իմ անունը ոչ մի տեղ նշել պետք չէ: Այն ինֆորմացիան, որ ձեզ ասեցի, դրա իրավունքն էլ չունեի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (55)
1. Es em16:35 - 20 սեպտեմբերի, 2011
Բայց ինչն է՞ խնդիրը: Եթե այդ շապիկները արտադրված լինեին Ռուսաստանում կամ Չինաստանում դրանից ինչ՞ կփոխվեր: Հերիք է քաքի մեջ ճիճու փնտրեք, լավ էլ էլի: Երկիրը քանդվում է, դուք յառլիկ եք նայում ու թշնամիներ փնտրում:
2. Garo17:01 - 20 սեպտեմբերի, 2011
1.-in` akhr hech arzhanapatvutyun chounes!
3. Du es17:02 - 20 սեպտեմբերի, 2011
Խնդիրը այն է որ ավելի լավ կլիներ Հայաստանում արտադրվեր: "Հայաստանը ես եմ" կարգախոսը գոռալուց, կարող է հայրենասերի կուրծքը պատռվի, ինչու թուրքական արտադրության շապիկի մեջ պատռվի, կամ ինչու մեր անկախության 20-ամյակի հաշվին թուրք, այլ ոչ թե հայ տնտեսվարողը շահույթ ստանա: Իսկ "ճիճուները", հավատա, քո ասած "քաքի" վտանգներն են, որովհետեւ հազար ու մի "հիվանդություն" են առաջացնում:
4. նա է17:39 - 20 սեպտեմբերի, 2011
խայտառակություն ժողովուրդ: "Ես եմ" գնա մտի թուրքի տակ , էդ էլ ու պըլծ: Կներեք բայց էլ հնարավոր չի դիմանալ էս ստրուկներին:
5. karen17:54 - 20 սեպտեմբերի, 2011
Ete minchev hima (20 tari anc) chunenq shapik karelu shnorhq, da iharke cavali e, sakayn kartsum em arjani che qnnadatutyan, ayn el naxatonakan orov! Bayc evs mek u shat aveli cavali gortson evs ka! Ayn wor nuyn patker@ karogh e linel naev 25 amya Hayastanum, 30, 40, 50 ..... ! Ete iharke erkirn i spar chkortsanen "ARAJ TANELOV" !!!!!!!!!
6. Hayk18:23 - 20 սեպտեմբերի, 2011
What a deadly iron! Government and Business are highly profit motivated why else they bought it form turkey. They don´t care about nothing!
7. MIHRAN18:38 - 20 սեպտեմբերի, 2011
ara inch partadira kpneq ankaxutyan shapiknerin mihat dzez votic glux nayeq,dzer haqa&@ sax turqakan shorereq haqnum uxxaki chuzoxi pes hima heleleq dem kazmakerpichnerin vor inch? amot hima es vernashapikneri pahov amot asoxnerin karaiq haykakan@ artadreiq te nenc menak nermu&um u inqnaqnnadatmanb eq zbaxvum zzvum em mer azgi es apush xasyatic targeq eli sepakan@ uneceq nor inchvor lav ban kazmakerpoxnerin amotanqner tveq :es el chem xosum et turqyayum hangstanalu pasti masin targeq amot@ es hodva&@ tpoxin vor paraputyunic areten sepakan zhoxovrdi demen helnum karaq? urish azgerin kpeq kpeq henc tshnaminerin vochte inchvor @nkerutyan vori ashxatakicner@ 20 ora patrastvum u naxapatrastakan ashxatanqner en tanum henc dzer urax zhamanci hamar isk henc es hodva&@ tpagroxinel kasem-->mihat shorit yarlik@ frrcra u karta made in .... incha gra&? Hayastan te Rusastan? targeq eli TARGEQ!!!!
8. Es em19:08 - 20 սեպտեմբերի, 2011
"4. նա է"-ին: Ինձ ասում ես գնա մտի թուրքի տակ, բայց եթե աչքերդ լայն բացես ու նայես, կտեսնես, որ դու թե թուրքի, թե ռուսի, թե պարսիկի տակ ես ու ստրուկի նման դեռ դիմանում ես: Դա միայն քեզ չի վերաբերվում, այլ մեզ, ազգովի: Այս աբսուրդը հենց դրա ապացույցն է: "Du es" ջան, լրիվ համաձայն եմ, թող որ լիներ ինչպես դու ես ասում: Բայց ցավոք դա այդպես չե: Ասածս այն էր, որ երկիր պահելու, կանգնեցնելու փոխարեն աշխարհ ենք զարմացնում մեր տոնակատարություններով, երբ գյուղերում, շրջաններում, Գյումրիում, Արցախում մարդիկ աղքատուշյունից մեռնում են: Այո, այո, մեռնում են... Իսկ աշխարհը խորապես թքած ունի մեր ճոխ տոնակատարությունների վրա:
9. mihranin19:18 - 20 սեպտեմբերի, 2011
hamadzayn em, vor khaytarakutyun e naev ayn, vor bazmativ ayl turqakan apranq enq nerkrum. es andzamb chem hrazharvum em gnel, ete parzvum e turqakan tsaqum uni. bayts, mihran, mnatsats hartserum hamadzayn chem. asum es 20 or e tanjvum-ashkhatum en joghovrdi urakh zhamants@ kazmakerpelu hamar??? chenq uzum!!! voch ayd tvatsyal urakh zhamants@, voch el tarber urish toz pchots@. togh et hayrenaser metexim @nkerutyun@ hayastan@ ktor-ktor chvatsharer artasahman ev ayd depqum, hnaravor e, shapikner@ kardadrver hayastanum. qani qani klara tsetkini anvan karifabrika enq qandel ev vorpes metaghi jardon vatsharel artasahman???
10. Hranto19:41 - 20 սեպտեմբերի, 2011
Mihran 7. Hamadzayn em Mihrani ayn mtqi het vor Hayastanum vacharvox hagusti mi vorosh mas(ete voch amenamec masy) artadrvac a Turqiayum. Koshik shalvar nAski trusik mayka i tak dalee. Bayc... Mihran jan, dicuq es, inch karnem inch chem arni da im andznakan gorcn a, kuzem turqakan karnem, kuzem etovpakan. Isk very nshac shapiknery voronq artadrvel en Turqiayum ev naxatesvac en inchpes hodvacagirn a nshel Ankaxutyan toni artiv mardkanc nvirelun indz tvum a edqan el chisht chi. Ankaxutyan tony PETAKAN ton a, u indz tvum a chisht chi ed PETAKAN toni aritov turqakan maykaner nvirel en el haykakan droshi guynerov nerkvac, hashvi arnelov naev nerka hay-turqakan haraberutyunnery. Isk inch verabervum a "mer" hamar kazmakerpvox urax jamancin, asem qez im karciqov ed ahreli gumarnery voronq caxsvel en u caxsvelu en shqerti kazmakerpman u iragorcman hamar, ev voronq bnakanabar vercvac en kam vercvelu en PETAKAN byujeic...aveli chisht kliner caxsel dicuq anapahov vorosh yntaniqneri vorosh xndirner lucelu hamar...
11. Harut19:49 - 20 սեպտեմբերի, 2011
areq real nayenq eli amboxq ashxarhi shorexen ban turkiauma artadrvum , u saxel lav arnum haqnumen et 1 2rd amot es blogi tiroj@(kam tererin ) vor es grarumn arela etqan mtacumeq sra hamar namak greyr hamapatasxan tex kam mi urish dzev gtneyr es ameni masin aselu brnel qceleq internet vor turqerinel arit taq iranc lav zgalu ha ? giteq turqiayum haykakan apraqner chkan? es gnacelem u liknaa ameninchel konyakic sksvac exvardi botaznericel prcac ameninchel ka bayc mi or chtesanq turqakan blognerum , u nenc vor sarkoxin mi mexadreq vor dzezel bereyn nuyn voraki erku apranq mek@ 100 dramov mek@ 1000 hastat 100@ kvercneq
12. Anri20:21 - 20 սեպտեմբերի, 2011
et shapik@ te vortexa karvac et @ndanrapes xoseln avelorda, sax hay joxovurd@ gnum turqia hangstanuma et normala bayc mi qani shapik arnel@ annormal, global problemner@ toxel @nkel eq esim incheri hetevic, joxovurd@ esor sovic mernuma, tntesutyun@ gtnvuma qaytarak vichakum isk mer ishxanutyun@ nenc gumarnera tsaxsum toni artiv vor ski germanyan kam ayl hzor petutyun iran tuyl cher ta... u im karciqov es erkri verj@ arden shat mota u vorevice ban xoseln angam imast chuni, zur mardik irenc verjin nervern en pchacnum...
13. du el es el21:06 - 20 սեպտեմբերի, 2011
Mihrani het hamadzayn em. Hayastani bnaktchutyan 70 %miayn made in turkey ova snvum u hagnvum(qani vor urish @ntrutyun kartsuma vor tchuni),ay ete tenc dem eq trqakan apranqin ureme dzer erexeqin zrkeq voreve trqakan ir arneluc, mi guce aydpes kkaroghananq menq mez lav zgal,hay zgal, isk ays xosakcutyunnere animast en darnum ete du el es el tchashxatenq inqners mer vra..u asenq u anenq VOTCH TRQAKAN IRERIN...
14. նա է22:52 - 20 սեպտեմբերի, 2011
չեմ կարող որեւէ մեկի հետ համաձայնվել, քանի որ լատինատառ չեմ կարդում, չգիտեմ ինչեր են գրում : ՄԻ խայտառակություն էլ սա է: "Ես եմ" ինչից երեվաց որ ես կողմ ես էս աղքատ հպարտությանը: Մեր ազգին բնորոշ է չէ՞, սոված են , բայց երեխուն լավ ծնունդ են անում, որ հարեւան Սիրուշը վառվի: Բայց Էսքաաաան հայվանություն չէի կարող սպասել: Նման դեպքերում , օրինակ սփյուռքահայերը պատվիրում են հենց հայ արտադրողների, որ դրամը իրենց հայրենակցի գրպանը գնա, բայց ոչ էս երկարականջների պես:
15. ՍԷԹ23:57 - 20 սեպտեմբերի, 2011
Հարգելիներս, ես նույնպես համաձայն եմ "Նա է"-ի 14 գրառման հետ, քանի որ ես նույնպես լատինատառ չեմ կարդում: Իսկ "Ես եմ"-ին կասեմ, որ նման մանր թվացող հարցերն են մեր տունը քանդում: Մի օր էլ կիմանանք, որ մեր հարևան "վառվող Սիրուշն" իրա էրեխու անունը Հուսեյն կամ Աղալարա դրել: Հավատա, որ շատ կարևորա էդ հարցը: Մանավանդ, երբ ապրում ես Հայաստանից դւորս և ինտերնետի միջոցով իմանում, որ...: Գրելս էլ չի գալիս:
16. Es em01:32 - 21 սեպտեմբերի, 2011
Ես սկզբունքորեն լատինատառ մեկնաբանությունները չեմ կարդում, քանի որ հոգնեմ եմ ճռռացող հայրենասերներից: Հայրենասիրական բայց լատինատառ լավաշներ են թխում բլոգների տակ, մտքերից չի անցնում, ամենահակահայրենասիրական ակտն են անում Հայոց լեզուն ոչնչացնելուվ: Իսկ չեն՞ մտածում, որ իրենք հայերեն են գրում, օգտագործելով "թուրքական" այբուբենը: Այս երկերեսանիությունից ու բթությունից եմ հոգնել: Թե չե թուրքական շապիկը դետալ է...
17. Arminka02:08 - 21 սեպտեմբերի, 2011
Giteq te arorya kyanqum ov inch khaqni da Indz bacardzak chi huzum bayc vor Ankaxutyan Toni artiv shapiknere turqiai artadranqe da arden chapic aveline . Mite mer hanrapetutyunum Kari Artadramaser chkan vor shapiknere ayt ariti hamar patvirvelen turqiaic. Yev kcankanam asel vor inchpisi voqevorutyamb patrastvumeq mer ankaxutyan tonin etpes voqevorutyamb zbaxveq anapahov entaniqnerov ev stexceq social carayutyunner ovqer kheteven yev kpashtanen mer yerexanerin Hoqekan anhavasarakshrvac cnoxneric .
18. Arminka02:16 - 21 սեպտեմբերի, 2011
Hiksos Arthur chishteq vor arariche uxexe drel mrdkanq gangatupi mej bayc cavoq shat jamanak shat mardkanc mot uxexi funkcian chisht chi katarvum dra hamarel zayruta arachacnum
19. Arthur09:50 - 21 սեպտեմբերի, 2011
See if a Turk will ever touch an Armenian made product! After a century, our neighbors have done everything to hurt us in our everyday life - closing the borders is a clear example! When are we going to stop being naive and mediocre? We need to care about our small country.
20. mahmouzian10:18 - 21 սեպտեմբերի, 2011
gumry is not far is a fatorie who will make t shirt as many as you want .but thoses business people in armenia are rotten what do you expect .and they will be always rotten.and crooks.
21. Yeghig Tashjian12:59 - 21 սեպտեմբերի, 2011
Մեկնաբանությունը...Es em; ovesne chem kider paits kezi bes tavajannere bedk e bagas ellan mer hairenikin mech...amot yev hazar amot, yete aisbes pan me spurkin mech gadarver, menk aisor sbannadz gellayink anonts !
22. galina17:26 - 21 սեպտեմբերի, 2011
amot tsezi !
23. Sarine Havatian17:36 - 21 սեպտեմբերի, 2011
Sireli hayrenagitsner. Nakh ge shenorhavorem poloret Hayasdani 20rt daretarti aritov yev houysov em vor mer Hayrenike ge tarna ayn arachavor yergirneren our ge harkevin martgayin iravounknere yev abrelou yev parkavajelou aritnere ge zarkanan. Inch ge veraperi MADE IN TURKEY tshirtneroun himnagan khentire mer 1.5 million nahadagnerou arounne vor dagavin che maradz yev ge tsavim vor Toutkio garavaroutyoune chi varanir Hayasdani garavaroutyan vra bardatrel "conditioner" ayl menk tejpakhdapar esd yerevouytin harts chounink yev mer hoghere yev aryan kine garevoroutyoun chounin. Artentsek Hay joghovourt
24. Gurgen18:20 - 21 սեպտեմբերի, 2011
Այ ժողովուրդ ջան: Ախր մի հատ սկզբից համոզվեք, որ էն ինչ-որ հոդվածում գրվածա, էդ ամենը համապատասխանումա իրականությանը: Չէր կարա ինչ-որ մեկը պրովակացիայի համար մի տաս հատ թուրքական յառլկիկով սարքեր ու գծեր պրովակատրների ձեռը ու տենար, թե ոնց են իրար գզում: Ու ցանկացած տեղեկություն, մինչև վերջ համոզվեք, ճշտեք հետո իրար բան ասեք:
25. Vik19:09 - 21 սեպտեմբերի, 2011
Հանդարտեցէք ժողովուրդ ջան: Լաւ կ'ըլլայ եթէ հայատառ գրենք բոլորս. յստակ ճիգ կը պահանջէ, բայց լաւագոյն ձեւն է լեզուի պահպանման (հոգ չէ եթէ սխալներ սպրդին, արդէն անգլիատար սխալներն ալ շատ են): Գալով թրքական արտադրութեան, գոնէ այս պարագային լաւ կ'ըլլար որ յանձնուած ըլլար տարբեր ընկերութեան մը, բայց ո՞վ է օգտուողը արդեօք:
26. DUSHMAN00:02 - 22 սեպտեմբերի, 2011
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց, Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց
27. Arsen10:39 - 22 սեպտեմբերի, 2011
Վատա, շատ վատա, որ մեր անկախության 20 ամյակի տոնակատարությունը մենք անցկացնում ենք թուրքական արտադրության շապիկներով, ինչպես նաև շատ վատա, որ մեր բոլորիս ամենօրյա հագուստը և շատ ու շատ այլ իրեր նույնպես թուրքական արտադրության են: Եթե մենք թուրքական շորեր ենք հագնում և այլ թուրքական իրեր օգտագործում, սա էլ քիչ է, թուրքական շորերով ենք մեր անկախությունը տոնում, բա մենք էլ վոնց ենք կարողանալու իրանցից ինչ որ բան պահանջել, էլ վոնց ենք մտածում ,որ հզորանալու ենք ու մեր հողերը ետ ենք վերցնելու, թե մենք ուղղակի մենակ կարողանում ենք լացել մեր ցեղասպանության համար: Էս երկրում չկա որևէ քաղաքական կամ հասարակական միավորում ով հիմա մարտավարություն կմաշակի որ 10, 20 թող լինի 100 տարի հետո մենք այնքան հզորանանք, որ մեր հողերը ետ վերցնենք: Թե մենք մենակ իրար ենք կարում ասենք դու գիտես ես ով եմ: Մենք բողոքում ենք մեր նախագահից բայց չենք տեսնում որ խնդիրը հենց մեր մեջա հասարակ քաղաքացիներիս, նախագահն էլ հո ստեղ մեղք չուներ, հո իրա պարտավորությունը չէր էդ շապիկները ստուգել թե որ երկրի արտադրության են, էդ էլ խոմ կազմակերպիչների գործն էր, ովքեր պետքա մի քիչ թասիբ ունենաին ու մտածեին ոչինիչ թո մի քիչ թանկ լինի բայց Հայկականը լինի, ախր էսի մեր անկախության տոննա: Մեր վատ տնտեսական պայմանների, երկրում կաշառակերության, անօրինականության պատճառը հենց մենք ենք: Երկրի նախագահը` նախագահները, մեր ժողովրդի միջից են, ու նրանք էլ դաստիարակված են այնպես ինչպես մենք, եթե այսօրվա երեխան թուրքական շապիկը հագած տոնում է իր պետականության 20 ամյակը վաղը երբ նա նախագահ դառնա թուրքիայի դեմ ոչինչ չի կարող անել, որովհետև նա արդեն իսկ իր ենթագիտակցության մեջ կախվածություն ունի թուրքիայից, այ սրա մասին պետքա մտածեին կազմակերպիչները ոչ թե էժան կամ թանկ լինելու մասին:
28. Լիլիթ12:16 - 22 սեպտեմբերի, 2011
Հարգելի Հայեր)) ի սկզբանե մեր պատմության մեջ մեր սխալը կայացել ու կայանում է նրանում, որ մենք դիվանագիտական քայլերով չենք շարժվում։ հիմա հաստատ թուրքերը չէին իմանա, որ մեր անկախ մայկաները իրենց արտադրանքն են, եթե մենք չբարձրաձայնեինք այդ մասին։ մենք պետք է պաշտպանենք մեզ ոչ թե թուրքերից, այլ հենց մեզանից, մենք ենք մեր տուն քանդողը, մեզ վարկաբեկողն ու ցածրացնողը, եթե նույնիսկ նման բան եղել էր, դիտավորյալ թե ոչ, կարևոր չէ, պետք է սխալը ուղղվեր լռությամբ, այլ ոչ թե հրապարակացվեր.....
29. նա է14:07 - 22 սեպտեմբերի, 2011
Լիլիթ ջան դու քո քոմենթով ցույց տվեցիր որ մենք դիվանագիտական քայլերից շաաաաատ հեռու ենք: Քո կարծիքով թուրքերը չգիտե՞ն, էս շուխուրից պիտի իմանայ՞ին)))))
30. guymav@yahoo.com17:27 - 22 սեպտեմբերի, 2011
esd yerevouytin 600 darva mer angakhazergoume, nouynisg esdergatsoutsadz e mer hokin. menk tourkin bedk tshounink, tourke arten mer metshn e ir zanazan tsevi trsevoroumnerov, esgsadz ayn hayeren, voronk hankisd srdov tourkia bedouydi gertan yev man gou kan ayn deghere, our mer joghovourti arune tapadz e. meg ayl trsevoroume trkagan abrank knelou hori yerevoute, hima bidi esvi, vor imtsh, kani me dolari abrank knelov tourkia bidi haresdatsnek? -ayt tshe hartse, ayl, hartse ezgezpounki hartse, hesdag merjelou trkagan gam trkavari yev tourkoutyoun pourogh amen pan. PATSARTSAG.ge zarmanam, te intshbes ge mornak tseghasbanoutyan zoh katsadz 1500000 hayortinere, voronk nouynisg kerezman tshounin. artskhi koyabaykar-azadamarde ayl orinag me, dagavin nor, grvil tourkin tem yev katsalerel trkagane?, tshi grnar ellal. tourkyo tem baykare pazmadjagad e, dndesagan, zinvoragan, djardararvesdagan, meshagoutayin yev ayl penakavarner. mer metshen bedk e veratsenel amen pan, vor trkagan e, esgeselov mdaynoutenen yev mer nerstiyen vanelov esdergamedoutyoune.
31. Լիլ-8818:06 - 22 սեպտեմբերի, 2011
Հարգելի ՆԱ Է. ........ես ի նկատի չունեի էս շուխուռը, այլ ընդհանրապես ցանկացած շուխուռ, որը վերաբերում էր անկախ մայկաներին..............օրական հազար հատ մայկայա ներմուծվում Հայաստան, էտ ինչ իմaցան,որ էտ մայկաների վրա են տպելու^/ եթե էլ գիտեին, ուրեմն էլի մենք ենք բերանբացություն արել,,,,,
32. ՀԱՅ ՄԱՐԴ00:02 - 23 սեպտեմբերի, 2011
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԽՈՍԵՔ ԷԴ ԱՆԻՄԱՍՏ ՈՒ ՇԻՆԾՈՒ ՊԱՌԱԴՆԵՐԻ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՀԻՄԱՐ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՈՎԱԾ ՓԱԽՆՈՒՄ Ա ԵՐԿՐԻՑ. ԻՍԿ ՓԱԽՑՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԱԴ ԵՆ ԱՆՈՒՄ. ԽՏԼՔԻՆ ԱՇԵՑԵՔ
33. lipananahay05:27 - 23 սեպտեմբերի, 2011
anentouneli mi yerevouyt! gerevi ourish yergir chmnats vor t shirt gardatre:) askanena al anentouneli e !hayasdani joghovourt artntsek al g pavek al tser krbanneroun yedeven yertak! polors al g hasgnank mer yeghpairneroun kouyreroun kashadse paits noren gsem asiga anentouneli e!
34. Lil-8809:56 - 23 սեպտեմբերի, 2011
Այ հայեր ջան, ես ինչ անկապ թեմայա,,,,,,,,,էտ որ մեր երեխաները թուրքական տետրերի վրա թուրքական գրիչներով են գրում հայոց պատմությունը, Էտ որ okul deftery -յա ինչա,,, դրա վրա գրում են ցեղասպանության մասին,,,`էտ նորմալա՞, հա՞ էտ նույն անկախության սերունդը չի?? Մի հատ մտեք դպրոց,,,կոշիկից սկսած մինչեւ ռետինները made in turkey ա .....պայքարենք որ մեր երեխաները գոնե չգրեն թուրքական գրիչով ու տետրով,,,թե չէ մայկաներից ենք խոսում.........
35. Վարդ12:18 - 23 սեպտեմբերի, 2011
«Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա: էգուց….հայերը իրենց կամքով կդիմեն դեպի մահմեդականի մզկիթը»: Րաֆֆի, 1877թ.:
36. Hay_Axchik14:45 - 23 սեպտեմբերի, 2011
32. ՀԱՅ ՄԱՐԴ lriv chisht eq asum... :) Ete mer joxovurdy gone mi angam arhamarhi ishxanutjany nranq gone kmtacen irenc araci hamar.... Ancamb es tanic el durs chei ekel,,, vortev inch ankaxutjun? Et ankaxutjuny mi 20 hogu hamar e....
37. Հայուհի19:23 - 23 սեպտեմբերի, 2011
Ցավալի է, բայց ոչ զարմանալի, քանզի այսօրվա մեր շուկան հեղեղված է թուրքական արտադրության բազմազան հագուստներով, մարդկանց համար մեկ է ինչ են հանգնում, միայն թե հագնեն : Եվ ոչ միայն այդ բնագավառում է այդպես. հայ մարդն այսօր քայլ առ քայլ հեռանում է ինքն իրենից, իր ծագումից, իր արմատներից, իր պայքարից ու թող սա չափազանց հոռետեսական չթվա ընթերցողի համար, քանզի սխալը քողարկել պետք չէ, այն շտկել է հարկավոր ( տա Աստված` վաղն ուշ չլի)...
38. hay azgi hamar19:29 - 23 սեպտեմբերի, 2011
hayeq? hay exeq!QRISTONYA eq? qristonya exeq !heriqa avelord bambaseq!
39. Sax Sute19:32 - 23 սեպտեմբերի, 2011
Joxovurd jan sax suta et (Original ) maykanery vra chka MADE IN TURKEY nshvac log. Da uxaqi turimatyutyan mech en gcum. Vercrel en urich mayka u yanim te Turkakana.Xa xa xa. Nkarov dajy vorakna urish. Uxaki apshacem , amota , heriqa , bola , targy tveq eli............
40. John23:57 - 23 սեպտեմբերի, 2011
Sireli ANI HOVHANNISYAN,/erevi eritSard,intusiastik lragrox eg,sakayn vorpes naxkin "tseruk" lragrox xorhurd ktayi,HAVKITI MEJ MAZ MAN CHGAL... aveli karevor xndirner kan grelu arjani. Hajoghutyun qo karierayin!
41. Աշոտ01:38 - 24 սեպտեմբերի, 2011
Լավ են արել Թուրքիայից են բերել (եթե իհարկե իրականում թուրքականա): Թող պատվիրման պայմաններում հստակ նշված լիներ, որ շապիկները պետք է Հայաստանում արտադրված լինեն կամ թուրքական արտադրության չլինեն և այդ ընկերությունն էլ հայկական շապիկներ ձեռք բերեր: Իսկ հիմա որտեղից նպատակահարմարա եղել այնտեղից էլ ձեռք են բերել:
42. Три метра над небом20:26 - 24 սեպտեմբերի, 2011
Время от времени терпи дураков - можешь узнать что-то стоящее. Но никогда не спорь с ними.
43. նենե23:13 - 24 սեպտեմբերի, 2011
ինչքան եք մանրախնդիր.բան եք ման գալիս թույն թափեք իրար գլխի.վատ է ,որ այնտեղ է արտադրված,բայց խորհրդանշական դիտենք.Հայաստանը հաղթանակած երեսին է,իսկ թուրքիան պարտված է ու թաքնված:իսկ աղքատությունը դրոշակ դարձրած ճչացող վաայ-հայրենասերները երբեւէ մի հայի օգնել են ոտքի կանգնելու?,սահմանամերձ մի շրջանում օգնություն տարել են?լավ չէ մեզնից սկսելը//?թե գործ անելն ցույց տանք մշտական հայհոյանքներով
44. Արշակ12:20 - 27 սեպտեմբերի, 2011
Ամեն դեպքում չեմ կարծում, որ եթե մենք հայերս ունենայինք հագուստ արտադրող ֆիրմա, Թուրքիան ասենք Աթա-Թուրքի ծննդյան օրվա միջոցառումներին դրանք բաժաներ իր ժողովրդին:
45. Lusine00:29 - 7 հոկտեմբերի, 2011
Menq chpetq e djgohenq te inchu e Turkiayum artadrvel, ayl petq e djgohenq te inchu Hayastanum chi artadrvel. Hayastanum kan nman shapik artadrogh @nkerutyuner, es inks gnel em, "ES HAY EM" shpik Made in Armenia. Parzapes Turkiayum aveli matcheli en gner@, isk hayastanum voch, vorovhetev sahman@ pak e ev shat baner nermucvum en Turkiayic ev humq@ tak e, harkayinum xaytarak vijak. Ay es banerin nayeq, voch te Turkiayum te USA-um en artadrel.
46. gayane18:57 - 9 հոկտեմբերի, 2011
Ինչու եք կենտրոնցել թուրքական հագուստի ,կոշիկի, տետր գրիչի վրա: Իսկ միրգ- բանջարեղենը, քաղցրավենիքը, միսը- թուրքական չեն: Ինչու ժողովուրդը առնում է դրսից մաքսատունն անցած էժան սննդամթերքը` տեղական թանկի փոխարեն: Ինչու հայ գյուղացին մեծ քաղաքներում աշխատանք է փնտրում ընտանիքին սովից փրկելու համար: Հերիք չի հայկական ջրով ջրված թուրքական, ադրբեջանական ու վրացական միրգ ու բանջարեղեն առնենք ավելի էժան, քան մեր հայրենականն է: Ինչու հայ գյուղացին չի կարող հող մշակել, հայ արտադրողը շապիկ ու կոշիկ արտադրել: Ժամանակին ''Մասիս" և "Նաիրի" ֆիրմաների կոշիկները լավագույնն էին տարածաշրջանում: Միայն հանքարդյունաբերությամբ ու բնակարանաշինությամբ ուր պետք է հասնենք: Եթե լավ ուսումնասիրեն վերջին սողանքն ու զոհերն էլ հանքարդյունաբերության կամ սխալ ճանապարհաշինության հետևանք կլինեն: Մեծ -մեծ խոսելու փոխարեն կարելի է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել ոչ թէ....................................................................................
47. Նարեկ19:48 - 10 հոկտեմբերի, 2011
Բազմաթիվ մեկնաբանություններ կարդացի, նույնիսկ իրար հակասող, բայց ամեն մեկի մեկնաբանության մեջ կա տրամաբանություն: Կան շատ ապրանքներ, որ կոնկրետ ես տեղականն եմ գնում, սկսած լուցկուց, բնական հյութերից վերջացրած գարեջրով, բայց կա մեկ պայման, դրանք պիտի լինեն որակով, կամ գոնե շատ չզիջեն արտասահմանյան ապրանքներին: Ես չեմ կարող խմել Սամվել Ալեքսանյանի արտադրած թույնը` օղին, միայն նրա համար, որ տեղական է, ես չեմ կարող ծխել Նոյ, որից նամշահոտ է գալիս: Բայց կան նաև շատ ապրանքներ, որ մեր երկրում չեն արտադրվում, կամ էլ շատ անորակ են: Օրինակ ես գնում եմ թուրքական արտադրության տաբատներ, դրանք համ որակով են, համ համեմատած եվրոպականի` մատչելի: Հիմա ինձ ով կարող է մեղադրել, որ չեմ ուզում չինական զիբիլ գնեմ? Կամ ով կարող է մեղադրել, որ ֆինանսական վիճակս չի ներում իտալական կամ ֆրանսիական տաբատներ գնելու? Թող հայաստանյան արտադրության տաբատներ լինեն` թուրքականին մոտ որակով, մենք էլ գնենք հայկականը: Ես համոզված եմ, մեր երկրում չկա տուն, որտեղ թուրքական ապրանքներ չլինեն: Իսկ ով որ կասի իմ տանը չկա` թող լավ տնտղի իր տան խոհանոցային դանակներն ու բաժակները: Իհարկե պետական մակարդակի միջոցառմանը թուրքական արտադրության շապիկների առկայությունը ցանկալի չէ: Հասկանալի է, շրջափակման պարագայում տեղական արտադրության շապիկների ինքնարժեքը բարձր է լինում, դրա փոխարեն կարելի էր քիչ քանակով պատվիրել, բայց պատվիրել տեղական արտադրողի:
48. Նարեկ19:56 - 10 հոկտեմբերի, 2011
Իսկ այս, Հայաստանը դու ես, արտահայտությունը ուղղակի սղոցում է նյարդերս, հետաքրքիր կլիներ պարզել այս անգրագետ արտահայտության հեղինակին: Հայաստանը ես չեմ, ոչ էլ դու, Հայաստանը մենք ենք: Իսկ հիմա, երբ պարզվեց այդ շապիկների ծագումը` այնպիսի տպավորություն է, որ սա թուրքերի message-ն է հայությանը, իմա Հայաստանը դու ես, որ քո անկախության տոնին գնում ես թուրքական շապիկներ :-D
49. Rost16:42 - 12 հոկտեմբերի, 2011
hargeli barekamner, mez petqa kayun u hastatun qaylerov araj sharjvel. isk ayd turqakan hagustneri poxaren karox einq mer haykakn@ ogtagorcel, mijin biznes@ zargacnelu hamar inchi anhrajeshtutyun ka? iharke pahanjarki, isk pahanjark aysor menq unenq u henc ankaxutyan toni hamar el eli kogtagorcver, de umna petq vor mer mijin biznes@ zargana, da zerntu che ARAJ gnalu hamar, dra hamar el cavoq aysor turqakan hagustov enq dimavorum u tonum mer eritasard ankax petutyan taredarz@
50. *****01:28 - 13 հոկտեմբերի, 2011
ASEM İNCHU EN TURQYAYİC @NTREL VOROVHETEV TURQYAYUM EJAN E YETE HAYASTANUM MEK HATQ ARJE 1000 DRAM UREMN TURQYAYUM DA ARJE 100 DRAM MANAVAND YETE SHATES ARNUM AVELİ EJAN EN TALİS DRA HAMAR EN TURQYAİC ARNUM..HAMEL TURQYAYİC HAYASTAN UXARKEL@ AVELİ EJAN E SENC ASAC (KARGON AVELİ EJAN E KANC TE Mİ URİSH YERKRİC)
51. vahag05:21 - 13 հոկտեմբերի, 2011
Սիրելի հայեր, Այսօրվա Թուրքիայի սահմանները ճանաչել է ամբողջ աշխարհը: Մեր հողերը պետք է պահանջենք աշխարհից ոչ թէ նրանցից: Կոտորածի հարցում թուրքերին հրահրել է Եվրոպան, բայց, թուրքերի 60 տոկոսը մեր հին հայերն են: Ես ապրում եմ Հոլանդում և ունեմ անթիվ անհամար համադասարանցի թուրքեր: Ես մի հայացքից գիտեմ ով է հայի սերունդ ով ոչ: Հայերին ատող թուրքերը ուժեղ ազգայնամոլներն են: Իսկ ինչ վերաբերվում է թուրքական ապրանքների արտադրությանը, ապա իմացեք որ Հոլանդում վաճառվող ապրանքների մի որոշակի մաս օրինակ (լավ որակի իհարկե) ներքին և արտաքին հագուստեր ունեն այսպիսի «մէյդ ին թուրքյի» պիտակներ: Չգնեմ ես այն? Թե գողանամ Արմանի ու բռնվեմ և հայտարարեմ ոստիկաններին, որ հպարտ հայ եմ? Գնեմ միայն չինական? Սնունդի առումով ես առևտուր եմ անում այն թուրքի մոտից, ով որ իմ աչքում 80-100 տոկոս հին հայ է, ով ասում է թե թուրք է: Ուրեմն, հարգելի հայեր, իզուր անտեղի մի վրդովվեք մեկ մեկու վրա: Անձամբ, իմ հոգեկան հանգստության համար ես սփոփել եմ ինձ այն փաստով որ իմ հին հայը որդեգրվել է մի ուրիշ ազգի կողմից 1100 թվականից ի վեր և, բայցևայնպես, կոտորածի հետևանքը ու տարածքների կորուստը ուժեղագույնս ցավելով, գիտեմ, որ հայը չի վերացել, կա և ինտեգրվել է մի ուրիշ «սատանայի կողմից կուրացրած և թուղթուգրված» ազգի մեջ: Իմ համար իհարկե ահռելի հոգեկան ցավ է պատճառում մեր հին Հայաստանի կորուստը. Մեր ազգը գող չի եղել, բայց հարուստ, արիստոկրատ, որակյալ իր գործում և արհեստ արվեստում: Իսկ թուրքը հային միշտ նախանձել է և շահագործել հայի ազնիվ (կամ միամիտ) և մաքուր, քրիստոնեական, ներողամիտ բնավորությունը: Հարց է առաջանում ում մեղադրենք այս հարցում? Տարածաշրջանում այսպիսի ուժգնությամբ ատել են միայն մեզ: Քրիստոսի խորհրդով պիտի ատվեր նա ով կհետևի իրեն և այլն: Իսկ չարքը ատում է քրիստոնեական մաքրությունը, որի հրեշավոր հրամանով առաջացած թուրքը պիտի ոչնչացներ քրիստոսին ահռելիորեն սիրող հայ ազգին: Դա արվում է մուսուլմանական կրոնի միջոցով: Եկեք ուրեմն արմատներում փնտրենք թույնը:
52. gayane13:34 - 13 հոկտեմբերի, 2011
Հայեր ջան, եթե լավ մտածենք, ինչ է ստացվում- Թուրքիան ողջունում է Հայաստանի Անկախության տոնը և հատուկ Հայաստանի համար շապիկներ է արտադրում, ափսոս, շապիկների վրա եռագույն չկա:
53. GAG.14:02 - 20 հոկտեմբերի, 2011
ԷԹՔԱՆԸ ԿԼՆԻ-----------ԽԱՌԸ ՎԱԽՏԵՐԱ«
54. tamara19:21 - 16 նոյեմբերի, 2011
korcaneq turkian
55. Andranik18:29 - 17 ապրիլի, 2012
Hayastane 80% avel mterken yev hagusten Turkeaece gales, sranec avele mec amot karelea lene mer azge hamar? aryevtrakanere hamar voj me nshanakutyun chune Turk asac baren, aynkan vor meayn erenc shahavet lene, mer azge hamar sa avele vate kan April 24, menk aydkan hetenk vor der mench aysor chenk karoghanum shapek patarastenk April 24 artev???
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ