HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալ-տնտեսականը` անչափահասների հանցագործությունների հիմնական պատճառ

Հայաստանում անչափահասների հանցագործությունների հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական է: Հոգեբան Դավիթ Ամիրյանը այս եզրակացությանը եկել է` դատելով հանցագործությունների տեսակներից: «Մարդկանց մոտ նվազագույն պահանջմունքը չի բավարարվում, սոված են, տուն չունեն, տաք չի, իրենք մտածում են միայն դրա մասին»,- ասում է նա: Անչափահասների շրջանում հանցագործության դեպքերի աճը վերջին ժամանակահատվածում, ըստ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզանա Ազիզյանի, գալիս է սկզբից ընտանիքից, հետո դպրոցից և հասարակությունից: Ռուզանա Ազիզյանի կարծիքով, երեխայի դաստիարակության համար ընտանիքն է կարևոր, քանի որ երեխան պետք է դաստիարակվի ծնողների կերպարով: Հետո գալիս է դպրոցը` ուսուցիչների կերպարները, և երեխան կազմավորվում է նաև հասարակության մեջ, դրան նպաստում են լրատվամիջոցները, և հատկապես հեռուստատեսությունը: Ռուզանա Ազիզյանը հիմնական հիմնախնդիր է համարում այն, որ ծնողները երեխաների դաստիարակությամբ քիչ են զբաղվում. նրանք հիմանականում սոցիալական խնդիրներն են լուծում` քիչ ժամանակ տրամադրելով երեխային: Երկրորդ` ավանդական ընտանիքները հեռացել են իրենց արմատներից: Երրորդ` նոր սերնդի ուսուցիչների մոտ գրագիտության պակաս կա: «Նախկինում, երբ ասում էինք` մանկավարժ ենք, դա հիմնականում հպարտություն էր առաջացնում մեր մեջ, որովհետև նախկինում գրագետ մանկավարժներ են եղել: Այդ գրագետ մանկավարժներն էին, որ այս դժվարին տարիներին կարողացան կրթել և դաստիարակել մի սերունդ: Այսօր երիտասարդ ուսուցիչները գրագիտության պակաս ունեն, իսկ եթե մարդը գրագիտության պակաս ունի, նաև հոգեբանության, մանկավարժության պակաս ունի, որը շատ անհրաժեշտ է երեխաների հետ շփվելու համար»,- նշեց Ռ. Ազիզյանը: Նա հավելեց, որ միայն դպրոցներին քարկոծելը, թե նրանք դաստիարակչական լավ աշխատանք չեն տանում երեխաների կրթության համար, քիչ է: Անհրաժեշտ է անդրադառնալ բոլոր շղթաներին: Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում հանցագործություններ չեն գրանցվել: Տնօրենն ասաց, որ սկզբում երբ, ինքը նոր էր տնօրեն դարձել, օրինաչափություն էր դարձել դպրոցի պատուհանների ապակիները կոտրելը, սակայն ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա համայնքի աշխատակիցների հետ աշխատանք տանելուց հետո նման դեպքեր այլևս չեն եղել: Ըստ հոգեբան Դավիթ Ամիրյանի`կոտրված պատուհանի դեպքը երեխայի ընդվզումն է եղել դպրոցի նկատմամբ: «Երբ ունենք հանցագործություն, մեզ հետաքրքրում է, թե ինչի տվյալ անձնավորությունը նման վերաբերմունք ունի հասարակական, սոցիալական արժեքների նկատմամբ: Պատճառը` դպրոցը, դասատուն, միջավայրը, խնդիրները և իր արաքն է»,- բացատրեց հոգեբանը:  Իսկ պարզելու համար իրական պատճառը, անհրաժեշտ է ուսումնասիրել երեխայի անցած ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter