HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ելույթ է ունենում Արմեն Աշոտյանը

Այս պահին Մելիք-Ադամյան փողոցում ցույց է` ընդդեմ օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում: Ցուցարարների տվյալներով` այս պահին Ազգային ժողովում ելույթ է ունենում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այդ մասին իմանալուն պես` ցուցարարները Ազգային ժողովի պատուհանների տակ սկսեցին վանկարկել «Դավաճան», «Աշոտյան, հեռացիր», «Հայաստան», «Թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս» և այլ կարգախոսներ, ինչպես նաև երգեցին ՀՀ օրհներգը: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ընդդեմ օրենքի փոփոխության բողոքի ակցիան այսօր Ազգային ժողովի դիմաց մեկնարկել է առավոտյան ժամը 11-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter