HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զինդատախազի բողոքը Վճռաբեկը մերժել է

Զինդատախազությանն այլ բան չի մնում, քան պարզել զինվորի մահվան իրական պատճառը Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողները վստահ են, որ իրենց որդուն բանակում դաժանաբար սպանել են: Մինչդեռ նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ զինվորը մահացել է էլեկտրահարումից: Սկզբում առաջին ատյանի, այնուհետեւ վերաքննիչ դատարանը նախաքննության «հիմնավորումը» համարեցին անհիմն` Զինվորական դատախազությանը հանձնարարելով կատարել նոր քննություն եւ պարզել զինվորի մահվան իրական պատճառը: Սակայն դատավճռից դժգոհ զինդատախազությունը ներկայացրել է նաեւ վճռաբել բողոք` անձամբ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանի ստորագրությամբ: Վերջինս խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը եւ առաջին ատյանի դատավճիռը, եւ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, քանի որ ապացույցները գնահատելիս դատարանները ցուցաբերել են ընտրողական, սյուբեկտիվ եւ կողմնակալ վերաբերմունք: Զինվորի ծնողներն այսօր ստացել են Վճռաբել դատարանի որոշումը: Դ. Ավետիսյանի նախագահությամբ Վճռաբելը գտել է, որ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից յուրաքանչյուրը գնահատել են վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն` իրենց համակցությամբ: Հետեւաբար, դատարանները թույլ չեն տվել արդարադատության բուն էությունը խաթարող որեւէ դատախան սխալ: Վճռաբել դատարանը որոշել է զինդատախազ Արմեն Խաչատուրյանի բողոքը վերադարձնել` անհիմն լինելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter