HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանությունն արգելել է մտնել «վերահսկելի» վայրեր

Այսօր Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում  (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն Կոնգրես հյուրանոցում ներկայացրեց 2009թ. տարեկան հաշվետվությունը։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ բարձրաստիճան ոստիկաններ, որոնցից ՀԿԱ վարչության պետ Ա. Կիրակոսյանը նկատեց, թե հնարավոր է, որ այսօր ՁՊՎ-ներում լինեն մանր խնդիրներ, սակայն հիմնականում պահպանվում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Նա իր խոսքում նկատեց, որ ՁՊՎ-ների գործունեությունը բավականին թափանցիկ է, վերահսկվում է տարբեր կազմակերպությունների, դիորդական խմբերի եւ հասարակության կողմից: Մինչդեռ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ եւ Մարդու իրավունքների պաշտպանին կից Խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելյանն ասաց, որ իրենց մոտ 2 շաբաթ առաջ թույլ չեն տվել այցելել ՁՊՎ: «Ինչո՞ւ» հարցին ի պատասխան` Ա. Կիրակոսյանը նշեց, թե խորհուրդը ՁՊՎ այցելելու իրավունք չունի, դրա համար էլ նրանց մուտքն արգելվել է: «Խորհուրդը ձեւավորվել է մոտ 1 ամիս առաջ եւ աշխատանքներն ուղղված են փակ հաստատություններում խոշտանգումների կանխարգելմանը: Ըստ Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության, որը Հայաստանը վավերացրել է, մեխանիզմը պետք է մուտք ունենա ցանկացած տիպի փակ հաստատություն: Ցավոք, մեր Ոստիկանությունը դիմադրում է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter