HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կարեն Մեհրաբյան. «Հանձնուքը ո՞նց թողնենք ձերբակալվածի մոտ»

Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդ խմբի 2009 թ. հաշվետվության ժամանակ խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը, անդրադառնալով ՁՊՎ-ներում պահվող անձանց տեսակցության, զանգահարելու, բուժօգնություն ստանալու եւ զբոսնելու իրավունքներիր խախտումներին, առանձնացրեց նաեւ վերջիններիս սնվելու եւ հանձնուքի խնդրին: ՁՊՎ-ում պահվող յուրաքանչյուր անձի համար պետությունը հատկացնում է 450 դրամ, ինչով, ըստ Ս. Իսկանդարյանի, հնարավոր չէ մարդուն օրական 3-անգամյա սնունդով ապահովել: Խնդիրը մինչ օրս բաց է եւ խմբի նախագահի խոսքերով` անհապաղ լուծում է պահանջում: Ինչ վերաբերում է հանձնուքին, Սուրեն Իսկանդարյանը նշում է, որ Հայաստանում չկա գոնե մեկ ՁՊՎ, որ ունենա հանձնուքի ընդունման առանձին սենյակ: Բացի այդ, ՁՊՎ-երի ներքին կանոնակարգով` «հանձնուքը պետք է փոխանցվի հասցեատիրոջը այն ստանալուց մեկ ժամից ոչ ուշ»: Բայց ոստիկանները ոչ միայն ձերբակալվածներին թույլ չեն տալիս հանձնուքները պահել իրենց խցերում, այլեւ որոշ դեպքերում դրանք ուղղակի չեն հասնում հասցեատիրոջը: «Հանձնուքը ո՞նց թողնենք ձերբակալվածի մոտ: Ամռան այս շոգի հետեւանքով քանի՞ րոպե հետո այն կփչանա: Խցում պահելու պայմաններ չկան, եւ դա միայն ձերբակալվածի ցանկությունով չէ, բա որ թունավորվե՞ց»,- հակադարձեց Ոստիկանության ՀԿԱ վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը` ընգծելով, որ այստեղ նաեւ անվտանգության խնդիր կա: Վերջինս նշեց, թե ձերբակալվածների հանձնուքները պահվում են սառնարաններում, մինչդեռ Սուրեն Իսկանդայանը նկատեց, որ բոլոր ՁՊՎ-ներում չէ, որ կան սառնարաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter