HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ազգային ժողովն ընդունեց «Լեզվի մասին» օրենքի նախագիծը

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» օրինագծում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կառավարության նիստերի դահլիճի մոտ, որտեղ ԱԺ-ն ժամանակավորապես անցկացնում է իր նիստերը, մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիան` ընդդեմ վերոնշյալ օրենքում առաջարկվող փոփոխությունների, որոնք հնարավոր են դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը: Ըստ ցուցարարների տվյալների` օրինագծին կողմ է քվեարկել 71, դեմ` 13, իսկ ձեռնպահ` 1 պատգամավոր: Հենց ցուցարարներն իմացան, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սկսեցին ԱԺ լուսամուտների տակ սուլել ու վանկարկել «71 դավաճան», «71 ստրուկ», «Ստրուկ ես, հեռացիր», «Թուրքեր», «Ապազգային ժողով», «Հակահայ ժողով», «Հեռացեք» և այլ արտահայտություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter