HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեզ սպասվում են…

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կներկայացնի հարուստ արտամրցութային ծրագիր և կհյուրընկալի բազում ճանաչված կինոգործիչների: Փառատոնը կբացվի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով: Նաեւ Վեռնոյի 90-ամյակի կամապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորի 3 ֆիլմերը: Ցուցադրմանը ներկա կլինի և ֆիլմերը կներկայացնի Անրի Վեռնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը: «Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրի գլխավոր իրադարձություններից է լինելու նաեւ «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթը, որը կանցկացվի փառատոնի օրերին` հուլիսի 11-17-ը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ամեն օր երեկոյան ժամերին հանդես կգան ջազային համույթներ: «Ոսկե ծիրան»-ի հետ համատեղ անցկացվող մրցույթի կազմակերպողը ջազմեն Լևոն Մալխասյանն է, ով նաև նախագահելու է պրոֆեսիոնալ ժյուրին: Ջազային մրցույթի համար նախատեսված են դրամական մրցանակներ, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը` 6.000 դոլարին համարժեք դրամ է: «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի շարքում է նաեւ «Մայրիկ»-ի գլխավոր դերակատարներից` իտալացի հանրահայտ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես, «Ոսկե ծիրան»-ը կունենա հետահայաց ցուցադրությունների հարուստ ծրագիր` ընդգրկելով փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի, ինչպես նաև համաշխարհային կինոյի մեծ անուններ Քլեր Դընիի, Թեոդորոս Անգելոպուլոսի, Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնի և Ֆաթիհ Աքինի ֆիլմերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter