HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դիսպանսերի տնօրենը հոգեկան հիվանդին ուղարկել է մեկուսարան

«Այն անձինք, ովքեր կարիք ունեն անհետաձգելի բուժօգնության, հոսպիտալացվում են` անկախ նրանից` տեղ ունե՞նք, թե՞ ոչ: Եթե անհետաձգելի դեպք է, հիվանդը տեղավորվում է մեզ մոտ»,-ասում է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը: Այս խոսքերից ուղիղ մեկ օր հետո «Հետքը» պատմել է Ախթալայի բնակիչ 26-ամյա Արմեն Մղդսյանի մասին, որին Վանաձորի վերոհիշյալ դիսպանսեր տեղափոխելու համար մեծ ջանքեր պահանջվեց: Սակայն Գայանե Քալանթարյանը թույլ է տվել, մեղմ ասած, բժշկին ոչ հարիր արարք. նրա թույլտվությամբ եւ երեւի հորդորով Արմենին տեղափոխել են ոստիկանության մեկուսարան: Տնօրենի նման պահվածքով պետք է զբաղվեն ոչ միայն Առողջապահության նախարարության նրա ղեկավարները, այլեւ` իրավապահ մարմինները: Ի՞նչ գործ ունի հոգեկան հիվանդը մեկուսարանում: Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter