HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պողոսյանի գործով տուժողներից մեկը կալանավորվել է. նա խուսափել է բանակից

Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության  Լոռու մարզի Թումանյանի բաժնում  «Հետքին» տեղեկացրին, որ  որ Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, Ամերիկայի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննության փուլում գտնվող մանկապղծության գործով տուժողներից մեկը, ով խուսափել է զինծառայությունից  և գտնվել է հետախուզման մեջ,  ձերբակվել է ոստիկանության կողմից:

Նա սեպտեմբերի 20-ին  տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ, որտեղ ներկայումս գտնվում է նաև  Սերոբ Տեր-Պողոսյանը:  ՀՀ  Լոռու մարզի քննչական  վարչության  Թումանյանի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Ռուդոլֆ Ստեփանյանը  հայտնեց, որ ձերբակալվածը զինծառայությունից խուսափել է առանց օրենքով սահմանված կարգով ազատված լինելու, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ  Քր.օր.-ի 327 հոդվածի առաջին մասով: Զինծառայությունից խուսափողին կալանքի վերցնելու համար քննիչը դիմել է դատարան: Միջնորդությունը քննարկվել է  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում, և հետախուզվողի նկատմամբ  դատարանի վճռով  երկու ամսով կալանքի վճիռ է կայացվել, որից հետո սեպտեմբերի 20-ին  նա տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ:

«Երկու ամսվա ընթացքում, գուցե նաև ավելի վաղ, եթե անձը ցանկություն է հայտնում բանակ մեկնելու, նրա վերաբերյալ քրեական գործը կարճվում է:  Որպես հետախուզվողի մենք ենք նրան հայտնաբերել, եթե ինքը կամովին ներկայանար և մեկներ բանակ, կալանավորելու խնդիր չէր առաջանա»,- ասաց  Թումանյանի քննչական բաժնի պետը, ով «Հետքից» տեղեկացավ  զինծառայությունից խուսափողի՝ նաև Սերոբ Տեր-Պողոսյանի գործով տուժող լինելու մասին:  

«Քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանի քր. գործը մեր վարույթում չի եղել, ես տեղյակ չեմ եղել նրա  տուժող լինելու փաստին:  Տեղեկանալուց հետո այժմ ես պաշտոնական գրություն կուղարկեմ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին` տուժողի մեկուսացվածությունը ապահովելու համար»,- ասաց Ռուդոլֆ Ստեփանյանը:  Քրեակատարողական հիմնարկում  տուժողի մեկուսացվածության  մասին տեղեկատվություն ստանալու նպատակով  սեպտեմբերի 21-ին մեր հեռախոսազանգին Վանաձորի քրեակատարողական հիմնարկի հերթապահ  Սամվել Աբովյանը պատասխանեց. «Կալանավորի մեկուսացումը ապահովված է, սակայն Ձեզ այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել, որովհետև իրավունք չունեմ»: Քրեակատարողական հիմնարկի ղեկավար  Արտյոմ Մխոյանի հեռախոսահամարը մեզ փոխանցելու խնդրանքին Սամվել Աբովյանը պատասխանեց, որ այդ իրավունքը նույնպես չունի:  

Մեկնաբանություններ (7)

Karen
Մորո, էդ երբվանից ես ԵԿՄ նախագահ: այ ցնդած: Մուրոն Ալավերդիում հայտնի է, որպես հանրահայտ ուզուն ախմախ
alaverdci
Ինչը տեն հաստատի համբալ Մորո, կարգին գրի բան հասկանանք այ անգրագետ ապուշ: Ba shes vaxenum du el mer dzern ynknes, Muro: Ai Serobi trashi pribor.
alaverdci
Արա, այ ոչխար մուրո, էդ երբվանից ես դուխով տղա դառել, մի հատ էլ Ռուսաստանի կագեբեիչնիկի թուղթ ես առել, ուսերդ աչ ու ձախ տանելով ման ես գալիս: Այ համբալ, համբալի տղա հետո էլ պեդոֆիլ Սերոբի համար վիզ ես դրել, գեներալտ ով ա Մորո, Մանվելը : Թե որ գեներալիտ շրջապատն էլ դու ես, էնա թող ու փախի: Այ սոված,Մադլենը բերանովտ 2 կոպեկ ա տվել , գլուխտ կորցրել ես: Քեզ չե?նք ճանաչում այ թուլա: Հլա էս Ալավերդու ԱԱ-ը հարցնես, էդ քու Ձեռի թուղթը էդ խի չեն ստուգում, մի հատ էլ գլխիտ տալով ձեռիցտ խլում, այ Սեռօբի զւգընկեր: Ըլա շաշ Մուրոյին, մարդ ա դառել:
MURO
duq cheq chanachum mez bayc vor zers eq @ngel zer hor u mor harsaniqneq hiselu.. Xmbagrutyun ete cheq hastatelu duq eleq patasxan talu Generali mijamutyamb... (Tumanyani EKM, EEK Naxagah)
axtalai bnakish
Սուսաննա, եթե դուք կարծում եք, որ Ախթալայում Սերոբի զոհերի անունները չգիտեն, ու թերթն է այդ մասին նրանց հայտնում, դուք շատ սխալվում եք: Ոչ միայն Ախթալայում, Ալավերդիում էլ է նրանց անունը արդեն շատերին հայտնի է : Ասենք նաև, որ տեղեկատվությունը տրվել է պաշտոնապես: Ազգանուն չկա գրված: Քո տրամաբանությամբ Սերոբին էլ պետք է չդատեն, որ ոչ ոք չիմանա թե ինչ է կատարվել Ախթալայում: :
Susanna
Es chem haskanum, inchu eq ays teghekatvutyun@ hraparakum... Hima krkin bolorn imacan ov e ayd erekhan, te bantum, te Akhtalayum, te hetagayum nayev banakum,. Skhal voroshum vostikanneri koxmic. Stepanyan Rudik@ hamar arajin pox vercnox@, erevi es erekhan 2 kopek chi tvel, vor azat toxni. Ed tghan Akhtalayum a eghel, inchi henc hima voroshecin dzerbakalel... I dep, Hetq, ete aghbyurner uneq vostikanutyunum, ba inchu shut cheiq imacel Serobi hancanqi masin? Inchu hima mi hat harcazruyc cheq anum ayd nuyn Harutyunyani, Rudiki, plani u pstani het, asum ba vor giteiq, inchu cheiq xosum??? Mtorelu arit e talis dzer lrutyun@... te barekamakan haraberutyunneri mej eq vostikanutyan het, vor edqan el informacia en dzez talis lrelu dimac...
Ալվարդ
Չեմ հասկանում, գործի ընթացքում հայտնաբերվել է 10 տուժող, նրանց բոլորի հետ դատարանը խոսել է։ Այդ ինչպես ստացվեց, որ ևս մեկը հայտնվեց։ Եվ եթե այն հարցաքննվածներից մեկն էր բանակից խուսափած տղան, ապա ինչ է հարցաքննությունից առաջ դատարանը չգիտեր, որ նա հետախուզման մեջ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter