HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արցախում վախենո՞ւմ են արձագանքել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ տեղի են ունենում տարբեր գործընթացներ, բայց ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես երկրի նախագահի կողմից շատ դեպքերում որեւէ արձագանք չի հնչում, կամ էլ հնչում է շատ ուշացած: Սա քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքն է, ինչը նա պայմանավորում է այն հանգամանքով, որ ԼՂ հիմնահարցի բանակցությունները շատ երկար ժամանակ է` վարում է Հայաստանը: «Արցախը մի տեսակ համակերպվել է այդ վիճակին եւ դադարել է գործընթացներին հետեւել կողքից: Եվ նրանք հիմնականում զբաղվում են սոցիալ-տնտեսական պրոբլեմներով եւ, ըստ էության, քանի որ ակտիվորեն չեն զբաղվում դիվանագիտական պրոցեսներով, մի տեսակ հետ են սովորել: Եվ երբ ֆորսմաժորային իրավիճակ է առաջանում, նրանք վախենում են արձագանքել այն գործընթացներին, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ»,- ասում է քաղաքագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter