HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սեյրան Օհանյանը հրամանատարին հեռացրել է

Գորիսում տեղակայված N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից հեռացվել է ու վերցվել կադրերի տրամադրության տակ: Պատճառը, ըստ էության, հունիսի 20-ին տեղի ունեցած Գորիսի քաղաքապետի ընտրություններն էին, որը հիմք է դարձել նաեւ հրամանատար Բուդաղյանի ընտանեկան դրամայի համար:

Հրամանատար Արտակ Բուդաղյանի հարազատ եղբայրը` Ավետիք Բուդաղյանը, ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանի միակ մրցակիցն էր: «Լինելով քաղաքապետի թեկնածուներից մեկի եղբայրը` Արտակ Բուդաղյանը, չնայած կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զգուշացումներին, շարունակել է զբաղվել քաղաքականությամբ, ինչին էլ հետեւել է նախարարի հրամանը` Արտակ Բուդաղյանին պաշտոնանկ անելու մասին»,- պարզաբանում է ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: «Հետքի» տեղեկություններով` ընտրությունների ժամանակ Արտակ Բուդաղյանի կնոջ հայրը սատարել է ոչ թե իր փեսայի եղբորը, այլ ՀՀԿ-ական քաղաքապետին (որը հետագայում վերընտրվել է): Սրա պատճառով էլ վիճաբանություն է սկսվել հրամանատար Բուդաղյանի եւ նրա կնոջ միջեւ, ինչի հետեւանքով վերջինս տնից հեռացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter