HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Փորձագետ. «Զորահանդեսը ցույց չի տալիս մարտական պատրաստվածության լիարժեք մակարդակը»

«Մեր զորահանդեսը քանակական խնդիր չէր լուծում: Ոչ մեկ թող չփորձի համետատել ադրբեջանական զինտեխնիկայի հետ, որովհետև մենք համեմատելու համար չէինք անցկացնում զորահանդեսը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ եթե Ադրբեջանն իր ամենամյա զորահանդեսներով, որին մասնակցում է ավելի շատ մարդ և զինտեխնիկա, լուծում է փիարի խնդիր և փորձում ինչ-որ բան ապացուցել աշխարհին և իր ժողովրդին, ապա Հայաստանը նման խնդիր չունի:

Նա նշեց, որ հայկական զորահանդեսին մասնակցել են մոտ 4 հազար զինծառայողներ և մոտ 300 զինտեխնիկա: Ներկայացվել են հրետանու կրակի կառավարման և հետախուզության համակարգեր, ականանետային համազարկային համակարգեր, որոնք բացառիկ զինատեսակներ են: Հակաօդային պաշտպանության որոշ զիանատեսակներ հայրենական արտադրութան էին և կատարելագործված: Հարձակողական տեխնիկայից ներկայացվեցին ռեակատիվ համազարկային կայաններ, սակայն ոչ բոլորը, որովհետև դրանց մի մասն այժմ գտնվում է մարտական հերթապահության մեջ:

Մարտավարական հրթիռային համալիրներից ներկայացվեցին 120 կմ հեռահարություն ունեցող նմուշներ, ինչպես նաև  «9K72 Էլբրուս» օպերատիվ հրթիռային համալիրները, որոնք Հայաստանում անցել են կատարելագործում և նպաստում են զենքի հարվածի ճշգրտմանը: Վերջիններս ունեն 300 կմ հեռահարություն, որոնց հասանելի է ադրբեջանական ցանկացած նշանակակետ: Ռազմական փորձագետը նշեց, որ այս համալիրները բացառիկ են իրենց մարտավարական տվյալներով, և դրանցից տարածաշրջանում ունեն միայն Հայաստանը և Իրանը:

«Մենք առաջին անգամ ցույց տվեցինք որակական հատկանիշներ: Զորահանդեսի ժամանակ գովեստի արժանացած զինտեխնիկան զուտ խոսքեր չեն»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը:

Նա բացառիկ իրողություն է համարում նաև շարային դեֆիլեն, որը մոտ 20 պետություններ են փորձում անել, սակայն «ոչ բոլորի մոտ է նման բարձր մակարդակով անցնում»:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ զորհանդեսների համաշխարհային պրակտիկայում աստիճանաբար հրաժարվում են մեծ տեխնիկա` հատկապես թրթուրավոր տեխնիկա ներկայացնելուց: Եվ չնայած ոմանք դժգոհեցին, որ Ադրբեջանը դա ցույց է տվել, Հայաստանը` ոչ, սակայն «մենք պատասխան խնդիր չենք լուծում»:

«Զորահանդեսը ցույց չի տալիս մարտական պատրաստվածության լիարժեք մակարդակը: Ոչ մի զորահանդես կոչված չէ ցույց տալու բանակի ամբողջ մարտունակությունը»,- նշեց ռազմական փորձագետը:

Վերջինս նաև կարևորեց այն հանգամանքը, որ զորահանդեսին մասնակցեցին ազատամարտիկները, ովքեր «բանակի ամրության և ժողովրդի մարտունակության բարձր ոգու խորհրդանիշներն են», ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter