HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գործարարներին կմերձեցնեն Եվրոպական միությանը

Եվրոպացի սպառողին հետաքրքրում է հայկական արտադրանքը, իսկ Հայաստանյան գործարարները հետաքրքրված են վաճառել իրենց արտադրանքը ԵՄ շուկայում: Այդ փոխանակմանը նպաստելու նպատակով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Եվրոպական միության Խորհրդատվական խումբը, Հայ-եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնը (AEPLAC) և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը կազմակերպում են  տեղեկատվական 2 համաժողով, որոնք կներկայացնեն հայ արտադրողներին, թե ինչպես արտահանել ԵՄ: Եվրոպական միությունը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր միասնական շուկան և Հայաստանի առաջատար գործընկերն է արտադրանքի արտահանման առումով: Ավելին, 2009 հունվար ամսից ի վեր հայ գործարարներն օգտվում են ԵՄ արտահանելու արտոնյալ պայմաններից, որը զգալի նվազեցնում, կամ, առանձին դեպքերում  նույնիսկ զրոյացնում է ԵՄ շուկա մուտք գործելու համար սահմանված տուրքերը: Բացի այս շահավետ առևտրային հնարավորություններից հայ արտադրողները կարող են էլ ընդլայնել արտահանվող արտադրանքի ծավալները և դարձնել այն ավելի բազմազան: Առևտրի մարտահրավերները հաղթահարելուն աջակցելու նպատակով ԵՄ մշակել է տեղեկատվական մի գործիք, որը հայ արտահանողներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպես մուտք գործել եվրոպական շուկաներ: Արտահանման Տեղեկատու կայքը գործում է անվճար և մանրամասն ներկայացնում է, թե ինչպես արտահանել Եվրոպական միություն: Այստեղ կարելի է գտնել տեղեկություններ ամեն ինչի մասին` արտադրատեսակների չափանիշներից մինչև ներմուծման տուրքեր և առևտրի վիճակագրություն, ներառյալ օգտակար հղումներ գործածար միությունների մասին: Հայ գործարարներ հնարավորություն կունենան տեղեկանալ  Արտահանման Տեղեկատուի գործնականում կառավարմանը Երևանում և Իջևանում ս.թ. հուլիսի 1- 2 կայանալիք համաժողովների ընթացքում: Համաժողով 1` կկայանա ս.թ. հուլիսի 1ին, ժ 10:00 Էրեբունի բիզնես կենտրոնի, Էրեբունի սրահում: Համաժողով 2` կկայանա ս.թ. հուլիսի 2ին, ժ 11:00 ՓՄՁ ԶԱԿ-ի Տավուշի մասնաճյուղում, հետևյալ հասցեով` ք.Իջևան, Աշոտ Մելիքբեկյան փող., 5/7 Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Արտահանման Տեղեկատու կայք` http://exporthelp.europa.eu/index_en.html կամ դիմեք Հայսաստանում ԵՄ պատվիրակությանը հետևյալ հասցեով` Հայաստան, Երևան 0002, Ֆրիկի 21 փողոց Հեռախոս: +374 (10) 54 64 94   Ֆաքս: +374 (10) 54 64 95 [email protected] http://www.delarm.ec.europa.eu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter