HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Եռագույն դրոշը սրանց վրա ազդում է այնպես, ինչպես կարմիր լաթը` ցլի վրա»,- Լեւոն Բարսեղյան

Այսօր առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանները Սարյանի արձանի մոտից բերման են ենթարկել «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լեւոն Բարսեղյանին եւ ակտիվիստ Առնո Քուռին: Մոտ 3 ժամ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում պահվելուց եւ տոնական շքերթի ավարտից հետո` բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, սակայն ոստիկանությունն արձանագրություն չի կազմել` բերման ենթարկելու մասին: «Հետքի» հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, որ պատասխանատվություն են պահանջելու ոստիկանների ապօրինի գործողությունների համար.

-Մեզ արձակելուց հետո նրանք նշեցին, որ ոչ մի բերման ենթարկել էլ չի եղել, մենք ձեզ հրավիրել ենք զրույցի: Ես համոզված եմ, որ նրանց գործողություններն ապօրինի էին, այդ պատճառով էլ արձանագրություն կազմել չեն կարող: Մարդուն բռնի կերպով զրույցի հրավիրո՞ւմ են, տեսե՞լ եք այդպիսի բան: Նույնիսկ հաղորդագրություն են տարածել, թե իրենք բերման չեն ենթարկել մեզ:

-Ակցիայի ժամանակ ակտիվիստները նշում են, որ ոստիկանության Կենտրոն բաժնի ոստիկաններից մեկը մոտեցել եւ խոսել է Ձեզ հետ. ի՞նչ էր ասում:

-Հենց սկզբում, երբ Սարյանի արձանի մոտ մի քանի հոգով կանգնած էինք, ինքը մոտեցավ, հարցրեց` որն է ակցիայի նպատակը: Ես բացատրեցի: Ասաց` լավ կլինի` չանեք: Պատասխանեցի, որ դա ձեր իրավունքը չէ, դա մեր սահմանադրական իրավունքն է: Ասաց` մենք թույլ չենք տալու, ասացի, որ դուք ձեր հրամանները կատարեք, մենք էլ մեր սահմանադրական իրավունքից օգտվելու ենք:
Մի քիչ հեռու կանգնեց: 10-15 րոպեի ընթացքում թղթի վրա պաստառներ սարքեցինք` «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստան չէ», «Ոչ օտար դրոշներին» կարգախոսներով: Իրենց վերեւների հրամանով` եկան փոխգնդապետներ, մայորներ, սկսեցին խլել մեր պաստառները:

Երկրորդ անգամ մոտեցան ինձ, կարծեմ փոխգնդապետ Պողոսյանը, ասաց` հենց արձանի մոտից երթ սկսեք, մենք ձեզ բերման ենք ենթարկելու: Ինքը, երբ մի փոքր հեռացավ, ես լրագրողներին ու մասնակիցներին պատմեցի, թե ինչ ասաց ինձ: Դրանից հետո սկսեցինք մեր ակցիան. ընդամենը պարզել ենք եռագույն դրոշը եւ վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան»` քայլելով դեպի Մաշտոցի պողոտա: «Տղամարդիկ» արձանի մոտից ոստիկանները մեր թեւերն ընկան, քաշելով տարան, ոստիկանական պատրիոտ մեքենան նստեցրին, մեր երկու կողմերում էլ երկու փոխգնդապետ նստեցին, իսկ ղեկին` Կենտրոն բաժնի ոստիկանության պետի տեղակալն էր: Ճանապարհին ոստիկաններից մեկն ինձ ասաց` մեզնից վերեւում կան մարդիկ, ովքեր գտել են, որ ճիշտ չի լինի ակցիան այսօր անցկացնել: Ես էլ ասացի` իմ ու քո տարբերությունն այն է, որ այդ մարդիկ քո վերադասն են, իմ վերադասը չեն:

-Իսկ ոստիկանության բաժանմունքում ի՞նչ են հարցրել ձեզ:

-Փորձեցին մի քանի հարց տալ. մենք անուն-ազգանունից եւ ծննդյան տվյալներից բացի ուրիշ ոչինչ չասացինք` մինչ փաստաբան չգար: Մեզ տեղափոխեցին մի սենյակ, որտեղ հեռուստացույց կար եւ նայեցինք շքերթը, մասնավորապես այն խայտառակ դրվագը, թե ինչպես է պաշտպանության նախարարը ռուսերենով ողջունում ռուսական զորքին: Ամբողջ շքերթը նայել-ավարտելուց հետո` մեզ դուրս թողեցին: Այդ ընթացքում փաստաբան է եկել, բայց նրան ներս չեն թողել` արդարացում գտնելով, թե քանի որ բերման չենք ենթարկել, փաստաբանի կարիք չկա: Բայց մեզ չէին թողնում դուրս գալ այնտեղից:

-Այսօրվա դեպքի հետ կապված պատրաստվո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնարկել:

-Այո, դատարան ենք դիմելու` հանցագործության դեմ, բայց թե կոնկրետ ինչ, առայժմ չասեմ: Կար տարբերակ, որ հենց իրենց մոտ այսօր հանցագործության մասին հաղորդում տայի, բայց որոշեցինք, որ ավելի լավ է` դիմենք դատարան:

Հասկանո՞ւմ եք, իրենք փոխգնդապետներ են, իրենց հանձնարարել են ամեն գնով խափանել այդ երթը, որ հետագայում գնդապետի կոչում ստանան: Բայց չպիտի մոռանան, որ եռագույնն իրենց վրա ազդում է այնպես, ինչպես կարմիր լաթը` ցլերի վրա: Մենք ընդամենը վանկարկել ենք «Ազատ, անկախ Հայաստան», ինչը սրանց հիստերիայի եւ հոգեկան տվայտանքների մեջ է գցել: Հիվանդ են… էս պետությունը ավարտվել է: 3-րդ հանրապետությունը սպառել է իրեն:

Հ. Գ. Այս ամենի մասին ոստիկանության տարածած հաղորդագրությունը հետեւյալն է. « Այսօր առավոտյան Երեւանում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ:

Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, եւ որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»: 

Մեկնաբանություններ (6)

Լեւոն Բարսեղյան
Ճիշտն ասած չէի տեսել այս մեկնաբանությունները, նոր տեսա, ուշ արձագանքի համար ներողամիտ կլինեք: -Ինչ էինք անելու՞: -Բողոք էինք հայտնելու օտար դրոշների դեմ մեր անկախության տոնի ռազմաշքերթին, դա իրականում այնքան բարդ չէ հասկանալ, եւ ինչ-ինչ բարդ ծալքեր պրպտելու կարիք չկա: Ոստիկանն անգամ հասկացավ, բայց դե հրաման ուներ` ամեն կերպ խափանել մեր 13 հոգանոց երթը դեպի Հանրապետության հրապարակ: Մենք, բարեբախտաբար, ի տարբերության միլիցոնց ոչ հրաման ունեինք, ոչ էլ հրաման տվող, մենք մեր տեսակետների տերն էինք ու ենք.-Հայաստանի Անկախության տոնի ռազմաշքերթին չի կարող ծածանվել օտար դրոշ, այն էլ` օտար զորքով: Տակերի դեմ պառկելու նպատակ կամ երազանք չենք ունեցել, մանավանդ տանկերը մերն էին, ռսի զորքը տանկերով չէր, ի միջիայլոց: Կենտրոնի միլպետի տեղակալին մարդավարի, հոդաբաշխ, գրական հայերենով բացատրեցինք, որ մենք հրապարակ ներխուժել չենք պատրաստվում, որովհետեւ իսկապես չէինք պատրաստվում, մանավանդ ես, (որիս, ստացվեց այնպես, որ այստեղ հավաքված հիմնականում ինձնից երիտասարդները համարում էին ակցիայի կազմակերպիչ եւ նախաձեռնող), բոլորովին չէի կարող թույլ տալ անել գործողություններ, որոնք ռիսկի կենթարկեին իրենց կյանքը կամ առողջությունը, հրապարակ հասնել եւ բողոքել այնտեղ, եթե օտար դրոշներ երեւային շքերթին, այս էր եղել նպատակը: Պարզվեց այս հասարակ բաներից ռեժիմը ճռռումն է մի անասելի գարշահոտով: Չհասկացան անգամ, որ եթե կամենայինք հրապարակ ներխուժել, զորքերի դեմն ելնել կամ տեխնիկայի, պիտի որ ֆեյսբուկի բաց էջում այդ մասին մեկ օր չքննարկեինք ոչինչ, չպայմանավորվեինք, որովհետեւ գիտեինք միլիցիք վխտում են ֆեյսբուկում, իրենց խելքով ազգային անվտանգոջւթյուն են պաշտպանում ...:) իբր այդքան բան չէինք հասկանում:))) սուսուփուս կգնայինք` տեղում կմիանայինq կանեինք, ու կլինեինք ոչ թե 13 հոգի համարյա անծանոթներով, այլ 50 հոգի լիակատար ծանոթներով...: Գուցե դրա ժամանակն էլ կգա: Բայց գլխավորն այլ է. այն հիստերիկ ղժղժոցներն ու հոգեգարությունը, որ սկսած ֆեյքերիրց վերջացրած կույս հայրենասերներով, թե «լա~վ էլի, մի հարամեք մեր տոնը ...» խոսում է այն մասին, որ բազմահազար մարդիկ Հայաստանում անկախություն տոն ասելիս հասկանում են պառադ-շոու, անկախություն բառի իմաստն այդպես էլ չեն հասկացել, (գուցե չենք ունեցել, այդ պատճառով էլ չեն հասկացել, պատահում է), եւ ամենաամենակարեւորն ինձ համար այն էր, որ ես հասկացա, թե որքան մակերասային են մարդկանց ընկալումները բազմակարծության, արտահայտման ազատության մասին, մեր դեմ եղած մի լացակումած, ջղային, հիստերիկ ղժղժոց է մնացել մտքումս այդ 1-2 օրվանից, ընդհանրացված տպավորություն. եթե 10 հոգի այլ կարծիք ունեն քան 2,5 մլն մարդ այլ, ուրեմն էդ 2,5 մլն մարդու համար են 10 հոգու կարծիքը գոյության իրավունք չունի: Սա ինձ չի հիասթափեցնում, 12 տարի մեր ստեղծած Ասպարեզ ակումբում 1.000-ից ավելի մամլո ասուլիսներ են եղել, ոչ մի վճար չենք ուզել, ոչ մի պայման չենք դրել, կանխավ չենք հարցրել «ինչ եք խոսելու», եկել ինչ կամեցել խոսել են, անգամ մեզ են քննադատել ասուլիսների մասնակիցները, «...շիզոֆրենիկներին էլ են տեղ տալիս սրանք» ասել են:Ճ Իմ հավատամքը բազմակարծությունն է եղել, բոլոր կարծիքները գոյության իրավունք ունեն, չկան լավ կարծիքներ, եւ չկան վատ կարծիքներ, չի կարող տպավորություն բարձրացնող կարծիք կամ տրամադրություն գցող տեսակետ: ... այդ օրվա մենթավարքի եւ ֆեյքահաչոցի շնորհիվ ես համոզվեցի, որ մեր Հայաստանի երրորդ հանրապետությունը գրավված է, գիտեի, տո համոզված էլ էի, նորից համոզվեցի, եկել գրավել, նստել են, մարդկանց ուղեղներն են լվացել, կզացրել հոգեպես աղքատացրել, նյութապես ոչնչացրել են եւ ինչ ասես անում են կզածներին. Եռագույն ենք պարզել ու վանկարկել «Ազատ, Անկախ Հայաստան» ընդամենը, վեց անգամ ու դրա համար բռնել տարել են մեթովկա մեզ: Մենթապետությունն ու պետության զավթումն այլկերպ լինու՞մ է: Մենք հերոսներ եւ հայրենասերներ չենք, ամենայն հավանականությամբ եւ առանց հեգնանքի, մենք պարզապես լուրջ ենք ընդունել ազատությունը, պատահում է, ծանր տանողները կարող են արտագաղթել, մենք չենք արտագաղթելու: Ես` ինքս, համարյա ոչինչ չունեմ այլեւս անելու, քան պատասխանատվության բերելու մեր ազատությունները ոտնահարողներին. միացեք զվարճանքին: Շնորհակալություն արձագանքներիդ համար:
karen
Mleh 6. togh woch mek chporci indzanic hayrenaser linel, isk shqaxmbum ete chem sxalvum im u qo nman mardik ein, zinvori hamazgestov! Es inqs Levon Barseghyanin andzamb chem chanachum, es amenevin el npatakaughvats chem nra andz@ verlutsel! Ayn inch kazmakerpvats er ayd orn @nddem banaki ertin es da em qnnadatum! Inch er anelu Levonn ir 10 hoganoc xmbov? Galu er tankeri dem@ ktrer?
karen
Es anchap shnorhakal em Levon Barseghyanin, wor im iravunqnery pashtpanum e! )))) Im asatsy hetevyaln e, ete angam Barseghyann uni chisht tesankyun, ev na 100% hamozvats e ir woroshman vra, na petq e spaser, woch te porcer, kangnecnel (praval tar) zorahandesy! Da es parkesht chem hamarum, da brnkun anzsputyan cucadrum e! Angam chishtn aselu hamar kan woroshaki etikayi kanonner!
Վահե 2010
Երբ 1987 թվականին, 70 տարի ընդմիջումից հետո, Ազատության հրապարակում Հայրիկյանի նախաձեռնությամբ ծածանվեց մեր եռագույն դրոշը, ապա այն ժամանակ նույնպես մեր շատ ընտանիքներում վեճեր ծավալվեցին և ինչն էր հետաքրքիր. Մեծամասնությունը այն կարծիքին էին, որ խորհրդային զորքը անհապաղ կսկսի կոտորել հայերին: Եթե մեր ազգը իր զինանոցում չունենար անկախության գաղափարը ապա հանդուրժողականությամբ կընդուներ այլ ազգերին ձուլվելու կոմունիստական ,,վեհ,, գաղափարը կամ ասենք մուսուլմանություն ընդունելու ,,փրկության,, ուղին: 1915 թվականին հայերի մեծամասնությունը այն աստիճան ստրուկ էին, որ handurjoghakanutyun cucaberecin թուրքի սխալ tvacogh woroshumneri handep! և ընդիմանալու, կռվելու փոխարեն տվեցին մի քանի միլիոն զոհ: Չվիրավորվես Կարեն, եթե ասեմ, որ մենք կնմանվենք մրկված խոտի եթե մեր և անձամբ քո իրավունքները չպաշտպանենք այնպես, ինչպես դա անում է մեծ հարգանքի արժանի լրագրող Լեւոն Բարսեղյանը:
karen
Dzerbakalvoghn aveli shut Ankaxutyan tonakatarutyuny haramel cankacoghn e, qan Ankaxutyun erazoghy! Guce ev na shat aveli araj e ynkel mer boloric, ev guce nra erazats Ankaxutyuny mi baghdzanq e, wori masin menq i zoru chenq angam erazel! Bayc amen depqum na partavor er hargel, ete woch karavarutyan woroshumy, apa mi woghj joghovrdi tonakan tramadrutyuny! Angam ete nra naxadzernutyuny chisht hamarenq, mievnuynn e na iravunq chuner ayd orn artahaytvelu!
Վահե 2010
Անկախության օրը, անկախ Հայաստան տեսնելու երազողին ձեռբակալումը կասկածի տակ է դնում այն կարծիքը թե մենք իսկապես անկախ ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter