HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապօրինի ծառահատումներ» թեմայով բազմահեղինակ բլոգի նախագիծ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը նախաձեռնում է Հայաստանի տարածքում ապօրինի ծառահատումների խնդիրները լուսաբանող բազմահեղինակ բլոգի նախագիծ։ Նախագծի առաջին փուլում բլոգի հեղինակները կմասնակցեն Երեւանում կայանալիք 4-օրյա դասընթացին, որի ընթացքում նրանք կտիրապետեն ինտերնետում գրելու, լուսանկարներ եւ վիդեո նյութեր տեղադրելու, ինչպես նաեւ նոր ինտերնետային մեդիաների, սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը տարածելու տեխնոլոգիաներին։ Դասընթացի ավարտին կստեղծվի www.antarner.net   բազմահեղինակ բլոգը, որը վարելու են հենց դասընթացի մասնակիցները։ Նախագծի ընթացքում առավել ակտիվ եւ արդյունավետ աշխատող հեղինակները խրախուսական մրցանակներ կստանան։ Ինտերնետ մեդիաների դասընթացը կանցկացվի 2010թ-ի հուլիսի 15-18-ին  Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով։ Տեղերը սահմանափակ են։ Դիմել կարող են լրագրողները, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվ քաղաքացիները, ովքեր մտահոգված են ապօրինի ծառահատումների խնդրով։ Դասընթացը կազմակերպվում է  ENPI FLEG (European Neighborhood Policy Initiative Forest Law Enforcement and Governance) ծրագրի շրջանակում, որը հյուսիս-արեւելյան  Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման  կայուն մեխանիզմների մշակմանը։ Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter