HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գլենդեյլում հայերը դատապարտվում են հիմնականում ֆինանսական հանցանքների համար

Գլենդեյլի բանտերում գտնվող հայերը դատապարտվում են հիմնականում ֆինանսական հանցանքների համար և ոչ թե սպանության կամ դիմացինին մարմնական վնաս հասցնելու համար: Այս մասին այսօր ասաց Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, ով այս օրերին Երևանում է: Գլենդեյլի բանտերում հիմնականում հայտնվում են այն հայերը, ովքեր վերջերս են գաղթել ԱՄՆ: Քաղաքապետի խոսքերով` ֆինանսական դժվարությունների առջև կանգնած այս հայերը տեսնում են, որ տասնամյակներ առաջ Գլենդեյլում հաստատված հայերը ունևոր են, մեծ տներ ու թանկ ավտոմեքենաներ ունեն, և չեն ցանկանում 15-20 տարի սպասել ու աշխատել` նման կարողություն ձեռք բերելու համար: ԱՄՆ նոր գաղթած հայերը հատկապես խոցելի են այն առումով, որ «սխալ մարդկանց» հետ ֆինանսական սխալ գործարքներ են ձեռնարկում: Արա Նաջարյանը տվյալներ չունի, թե մոտավորապես քանի հայ կա Գլենդեյլի բանտերում: Քաղաքապետը նշեց, որ Գլենդեյլում հայերի շրջանում հանցավորության աստիճանը ավելի բարձր չէ` մյուս ազգությունների համեմատ: Գլենդեյլի բնակչությունը 250 հազար է, որից 100 հազարը հայեր են: Վերջինների մեջ մեծ թիվ են կազմում ոչ միայն ամերիկահայերը, այլև իրանահայերը, լիբանանահայերը, սիրիահայերը, հայաստանցի հայերը: Այժմ Հայաստանից հայերի արդագաղթը դեպի Գլենդեյլ նվազել է: Արտագաղթի մեծ ալիք է եղել 1994-1999 թթ.-ին: Քաղաքապետի խոսքերով` հիմա «գրին քարտ» կամ փախստականի կարգավիճակ ստանալն ավելի դժվար է դարձել, քան առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter