HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մորն ու դստերը սպառնում է 7-12 տարվա ազատազրկում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլգոգրադ քաղաքի բնակիչներ Ելենա Կալյակինայի եւ նրա դստեր` Վերայի դատավարությունը: Նրանք մեղադրվում են մեկ այլ վոլգոգրադցու` Վադիմ Տարանովի հետ ՌԴ քաղաքացիներին Երեւան փոխադրելու, հարկադիր աշխատանքների եւ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ ներգրավելու համար: Ըստ մեղադրանքի` եռյակի գործունեության հետեւանքով 24 ռուս կին բռնության կամ դրա սպառնալիքի տակ Երեւանի տարբեր գիշերային ակումբներում հարկադրաբար աշխատել է որպես մերկապարուհի, իսկ նրանց վաստակը «աշխատանքի կազմակերպիչները» յուրացրել են` ընդհանուր առմամբ 9 մլն 770 հազար դրամ եւ 12 հազար 400 ԱՄՆ դոլար: Թե Ելենան, թե Վերան մեղադրանքը չեն ընդունում, իսկ Վադիմի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մանրամասները` «Հետք» շաբաթաթերթի հուլիսի 8-ի համարում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter