HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ֆինանսատնտեսական ճգնաժամի դրական ազդեցությունը

«Շինարարության ոլորտում ճգնաժամի ազդեցությամբ տեղի են ունեցել էական կառուցվածքային փոփոխություններ` դրական ուղղությամբ: Վերջին երկու տարում դիվերսիֆիկացվել են եւ ֆինանսավորման աղբյուրները, եւ շինարարության ուղղությունները»,- ասում է փորձագետ Սամվել Ավագյանը եւ մանրամասնում, որ եթե մինչ ճգնաժամը Հայաստանում իրականացվող շինարարության 70-80 տոկոսն էր ֆինանսավորվում բնակչության միջոցներով, հիմա այդ թիվը չի հասնում նույնիս 10 տոկոսի: «Դրա փոխարեն էապես աճել է մասնավոր սեկտորի կշիռը շինարարության ընդհանուր ծավալներում` 44 տոկոս: Այն դեպքում, երբ մինչճգնաժամային տարիներին, ինչքան էլ էլիտար շինարարությունը մեզ մոտ ծաղկում էր, իրականում նրանք 10-15 տոկոսից ավել մասնաբաժին երբեք չեն ունեցել: Նույնը վերաբերում է պետական բյուջեի միջոցներին եւ միջազգային կառույցներից ստացված վարկերին, որոնց գծով առկա է տասնանգամյա աճ»,- հավելում է փորձագետ Ավագյանը: Վերջինս այսօր Ազգային վիճակագրական ծառայության Շինարարական վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանի հետ «Դե ֆակտո» ակումբի հյուրն էր: Մարիամ Պետրոսյանի ներկայացմաբ` այս տարվա հունվար-մայիս ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ոլորտում աճի տեմպը կազմել է 112,5 տոկոս, իսկ շինմոնտաժայինը` 122,5: Ըստ համամասնության ֆինանսավորման աղբյուրները բաշխվել են հետեւյալ կերպ` 44,2 տոկոս` մասնավոր հատվածի` տարբեր կազմակերպությունների հաշվին, 26,5 %` միջազգային վարկեր, 12,1 %` պետական բյուջե եւ 9,7 %` բնակչության միջոցներ: «Դիվերսիֆիկացիայի են ենթարկվել նաեւ այն ոլորտները, որոնցում ծավալվել է շինարարությունը: Եթե մինչ ճգնաժամը նորից 70-80 տոկոսով շինարարությունն իրականացվում էր անշարժ գույքի շուկայում, հիմա այդ շուկան վերցնում է շինարարական ծավալների 1/3-ից պակաս մասը»,- հավելում է Սամվել Ավագյանը: Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանում գրանցված համախառն ներքին արդյունքի 8,8 տոկոս աճի 1,9 %-ը բաժին է հասել շինարարության ոլորտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter