HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ փորձագետի` շուկան բնակարաններ է առաջարկում միայն հարուստներին

Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք ընդարձակվելու լայն հնարավորություններ ունեն, սակայն այսօր ընդարձակվող միակ քաղաքը Երեւանն է: «Սա բացասական գործոն է, եւ կարծում եմ, որ եթե Երեւանը շարունակի այս տեմպերով ընդարձակվել, արդեն ստիպված օգտագործվելու են գյուղատնտեսական նշանակության հողերը, որը, բոլոր դեպքերում, ցանկալի չէ»,- ասում է փորձագետ Սամվել Ավագյանը: Վերջինիս խոսքերով` բացասական գործոններից է նաեւ այն, որ մայրաքաղաքում առաջնահերթությունը տրվում է էլիտար շինարարությանը, այն դեպքում, երբ միջին խավը պահանջարկ է ներկայացնում այլ որակի կառույցների նկատմամբ է, որն այսօր չի բավարարվում: Ըստ Սամվել Ավագյանի` արտասահմանում բնակարանների նկատմամբ պահանջարկն ավելի շատ կենտրոնացած է արվարձաններում, քան քաղաքի կենտրոնում: Իսկ Երեւանում հակառակն է, որը պայմանավորված է հայերիս մենթալիտետով: Դրա համար էլ Կադաստրի տրամադրած տվյալներով` Երեւանի կենտրոնում բնակարանի միջին գինը մոտ 50 տոկոսով բարձր է արվարձանում համարժեք բնակարանի գնից: «Երեւանի կենտրոնում հիմնականում ծավալվում է էլիտար շինարարություն: Բայց նույնիսկ սփյուռքը հաշվի առած` այդքան էլիտար բնակարանի պահանջարկ չկա»,- ասում է փորձագետը եւ դրան զուգահեռ նշում, որ Հյուսիսային պողոտայում չիրացված բնակարաններ այլեւս չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter