HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վրացիները մերժել են նաեւ ամերիկացիներին

Թույլ չտալով հայ պատգամավորին մտնել Վրաստան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր «Հենարան» ակումբի հյուրն էր: Անդրադառնալով Ջավախքի հայաթափման եւ վրացականացման նոր միջոցներին` նա խոսեց նաեւ իր` Վրաստան մուտք գործելու արգելքի մասին: «Վերջերս Թիֆլիսում ԱՄՆ դեսպանատնից հրավեր ստացա` նրանց հետ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` ջավախահայության հիմնախնդիրները քննարկելու համար: Հրավերը ներկայացրի Հայաստանում Վրաստանի դեսպանատուն: Սկզբում չհավատացին, անակնկալի եկան: Մեկ-երկու օր անց պատասխանեցին, որ, այնուամենայնիվ, Շիրակ Թորոսյանը չի կարող հատել հայ-վրացական սահմանը: Սա է իրականությունը»,- ասում է Շ. Թորոսյանը: Վերջինիս խոսքերով` ՀՀ արտգործնախարարությունից նրան հավաստիացնում են, որ բոլոր առիթներով դիմում են վրացական իշխանություններին, բայց վերջիններս մնում են անդրդվելի` ակնարկելով, որ Թորոսյանը վտանգավոր է Վրաստանի ազգային անվտանգության համար: Իսկ ամերիկացիները մերժման կապակցությամբ Թորոսյանին ասել են` մենք ավելին անել չենք կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter