HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերենի դասաժամերը չեն կրճատվել

Սամցխե-Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասաժամերը չեն կրճատվել: Այս մասին «Հետքին» տեղեկացրին Ախալքալաքի շրջանի կրթական ռեսուրս կենտրոնից:
Թեև հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ հայոց լեզվի դասաժամերը կրճատվել են, սակայն, ռեսուրս կենտրոնի փոխանցմամբ, այդ տեղեկություններն իրականության չեն համապատասխանում:
Միակ փոփոխությունն այն է, որ նոր ուսումնական տարվանից կավելանա վրացերենի մեկ դասաժամ` շաբաթական 5-ից դառնալով 6 դասաժամ: Իսկ հայոց լեզվի և գրականության դասաժամերը չեն փոփոխվել` շաբաթական 5 դասաժամ: Թե 5 դասաժամից որքանն է հայոց լեզվին և որքանը գրականությանը հատկացվելու, որոշելու է տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter