HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցի բանաստեղծուհուն թույլ չեն տվել անցկացնել Աստվածաշունչը

Մոտ մեկ ամիս առաջ ջավախքցի բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին Հայաստանից վերադարձել է տուն` իր հետ տանելով մանկանան Աստվածաշուչը, Հին ու Նոր կտակարանները և աղոթագրքեր: Սակայն վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել անցկացնել դրանք Ջավախք: Նա ստիպված գրքերը ետ է ուղարկել` Աշոցք: Սիլվա Սիփանուհին ցույց է տվել Վրաստանի գրողների միությանը, Հայ գրողների միությանն անդամակցելու վկայականները, խնդրել է, որ թույլ տան անցկացնել գրքերը, բայց ապարդյուն: Սիլվա Սիփանուհին վրդովված է և մտադիր է այս առիթով բողոքել: «Սա ի՞նչ սպիտակ եղեռն է: Գիրքը չեն թողնում, որ բերես, բա հայ երեխեն ի՞նչ կարդա»,- «Հետքի» հետ զրույցում դժգոհեց գրողը: Տպագրման է պատրաստվում Սիլվա Սիփանուհու նոր գիրքը` 300 օրինակով: Նա մտահոգվում է, թե ինչպես է դրանք կարողանալու հասցնել Ջավախք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter