HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահափո՞րձ

«Առավոտի» տեղեկություններով` նախօրեին Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալլետայի մեքենայի տակ ռումբ է հայտնաբերվել: Հայտնաբերողները եղել են ընկերության աշխատակիցները: Թերթի աղբյուրի համաձայն` մահափորձի հատկանիշներով գործով զբաղվելու է ոստիկանությունը: Մանվել Բադալյանի տուն էլ էին մտել Թերթի տեղեկություններով` ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվում է հանցավոր նորահայտ խմբի գործը, որը ներխուժել է բնակարաններ, հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գույք: Հանցավոր խմբի անդամներից մեկը, օրինակ, ըստ թերթի աղբյուրի, «Նո քոմենթ» ՍՊԸ նախագահն է` հյութերի ու սուրճի արտադրությամբ զբաղվող: Ըստ «Առավոտի» տեղեկությունների` խումբը միայն քաղծառայության պետ Մանվել Բադալյանի տնից հափշտակել է 2 833 575 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար, 54 469 դրամին համարժեք 100 եվրո, 10 000 դրամ, 7 579 000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բջջային 3 հեռախոս` 330 000 դրամին համարժեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter