HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Հ1»-ը պատրաստ է հերքել և ներողություն խնդրել Եհովայի վկաներից

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության    պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով նախնական դատական նիստն ընդդեմ Հանրային հեռուստատեսության:

Հիշեցնենք, որ կրոնական կազմակերպությունը վիճարկում է 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սևանում տեղի ունեցած` իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Ըստ «Առավոտ»-ի՝ Արման Թորոսյանի մասին նրա հարևանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո՝ բնակարանից փախուստի պահին, ասում. «Ես կատարում եմ Եհովա աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ»:

Այսօրվա նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Ելենա Մարգարյանը դատարանին խնդրեց ընդունել դատական նիստը հետաձգելու մասին իր միջնորդությունը, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հայցվորին հերքման տեքստ է առաջարկել:

Ըստ հայցվորի՝ հեռուստաընկերությունը պատրաստ է հերքել այն ինֆորմացիան, որ հնչեցրել է իր հաղորդաշարերի ընթացքում և ներողություն խնդրել:

Ե.Մարգարյանը հայտնեց դատարանին, որ նրանք գտնվում են այդ տեքստի քննարկման փուլում և ցանկանում են հաշտություն կնքել:

Դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը և բավականին երկար ժամանակ տրամադրեց կողմերին, որպեսզի հաշտության գան և հերթական դատական նիստի օր նշանակեց նոյեմբերի 9-ը:

Մեկնաբանություններ (28)

Red
Bruce Waynyan...There are humble Armenians who are looking for people who live like true Christians,such as Jehovah Witnesses. They are tired of hypocrates like you, who threaten violence to peaceful people, only because you have hate in your heart, no other reason.
Светлана
Если бы моя Воля, я бы всех этих так называемых свидетелей разогнала бы. Этих людишек очень жалко,наша церковь должна пресечь это пагубное явление.Я оттуда вырвала своих племянников, которые были в Питере в центре Вейфель, на довольно таки почитаемых в их понятии чинах. 15 лет эти мальчики были одурачены. Сейчас они мне благодарны за то,что познали простую плотскую жизнь уготованую нам Богом. Как может простой смертный брать на себя такую миссию и называть себя свидетелем.Свидетель-это человек, который видел и может подтвердить. А если мелкие людишки не видя и не зная,берут на себя ответственность представляться от имени Бога- да это просто заблудшие овцы.Мне их жаль. Эта паганая организация снесла крышу многим молодым людям.Видите ли они оскорблены, на телеканал, за якобы ложную информацию.Ну допустим эта информация была недостоверной.Я столько могу привести примеров доведения до самоубийства, убийства родителей и детей этой иеговской верой. Меньше надо нашему правительству с ними цацкаться,надо им перекрыть кислород- эта одна из самых страшных религий и нам,христианам большой армянский АМОТ, что наша церковь допустила их в сердца своего народа. Да потому что, наш Каталикос занимается строительством ресторанов на территории Эчмиадзина, Кечариса УЖАС !!! Народу нужна духовная пища, а не ваша жратва в ресторанах. Вот народ и кидается ищет спасения в самозванцах свидетелях Иеговы.
VAHAN
Անցած տարի զուտ հետաքրքրության համար այցելեցի Նյու-Յորքի Բրուկլին թաղամասում գտնվող եհովայի վկաների կենտրոնը` Բեթթել. Չերկարացնեմ, միայն ասեմ, որ մեկ անգամ ևս համոզվեցի, ոչ եհովայի վկաները լուրջ վտանգ են ներկայացնում ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ, հատկապես, ՀԱՅ ազգի համար.Ամենուր հարկավոր է նրանց քարկոծել ու դուրս շպրտել.Ինձ բոլորովին դուր չի գալիս, թե ինչպես է Առաքելական եկեղեցին պայքարում սրանց դեմ, եթե իհարկե պայքարում է, քանի որ եկեղեցին ինքն էլ այսօր դարձել է բիզնես ակումբ.
Scott JW
Steve Klemetti embarrassing apostate rantings revile the Governing body of Jehovah's Witnesses.
Aram
To Craig Lewis Stevens. You are definitely entitled to your opinion and I am not challenging your assertions. However, Jehovah's Witnesses have a right to declare or announce their doctrine or belief as a God or Nature given RIGHT. They deserve equal rights as much as you and I do as long as they equate rights and resposibilities towards flora and fauna.
Hay loossavorchakan
Vorpes hay yev mardkayin eyak ke havatam vor bolores nooyn iravoonknere oonink aynkan aten vor mer mardkayin oo benakan (yev yede kehavatas asdvadsayin) partakanootyoonnere ke hargenk. Nooyn Ararichen oo (kam)benootyoone(zargatsootsoom=evolution) henavoren erads mer bolori goyootyoone inchpes nayev artaratsi iravoonkneren oo bahanchknere. Menk Hay Loossavorchakaneres chemornank vor voch Haik Nahapete voch al Tikran Medse Christoyyaeyin.Aravel,Cristoneootyoone 'AGHANT' er hamarvads ir skesbnakan tasnyak-tar(er) sherchanin.
ՎԱՀԱՆ
Հարգելի Կորյուն, սիրով ես նույնպես ստորագրում եմ Ձեր գրածի տակ.
Կորյուն
Եհովայի վկաներ... Մորմոններ... Բողոքականներ... 7-րդ օրվա ադվենտիստներ... Կաթոլիկներ... Ուղղափառներ... Առաքելականներ... Խարիզմատիկներ... Բապտիստներ ու անաբապտիստներ... Գիտեք ինչ հոմանիշներով կարելի է շարունակել այս ոչ լրիվ ցանկը??? դե իհարկե` Դաշնակցականներ... Հանրապետականներ... Դեմոկրատներ կամ Կոնսերվատորներ... Մեծն կոմունիստներ... Բարգավաճներ ու Սոցիալիստներ... Ռամկավարներ ու եսիմ էլ ինչես... Ու գիտեք ինչով են նման այս բոլոր-բոլոր թվարկվածները??? ԲՈԼՈՐԸ ՀՈԳԻ ԳՈՂԱՑՈՂՆԵՐ ԵՆ :) :) միայն շաաաատ չնչին տարբերությամբ` առաջինները գողանում են այդ մարդ-հոգիները, ընդ որում հիմնականում իրարից, իրենց դրախտ-դժոխքային էշությունը ու հոգու անմահության ախմախությունը մարդկանց դատարկ գլուխները լցնելու համար, իսկ երկրորդները գողանում են մարդ-հոգիները, ու էլի շատ հաճախ իրարից, իրենց ճշմարտացիությունը ու նաև սուտը մարդաքանակով ապահովագրելու, կոծկելու ու հիմնավորելու համար: Երբեմն մի բառով կարելի է բոլորիդ միավորել` ողորմելիներ...
vazgen
ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ 23 տարի Եհովայի հավատարիմ վկա լինելուց հետո Բիլ Բրաունինգը հայտնաբերեց, թե ինչն էր, որ Եհովայի վկաները երբեք իրեն չէին պատմել. դա այն էր, որ նա կարող էր Հիսուսի հետ անձնական հարաբերություն ունենալ: Բիլ Բրաունինգն իսկական քրիստոնյա դարձավ: Մի օր մեքենայով գնալիս մի ծանոթ վկայի տեսավ: Պատուհանից դուրս նայելով՝ ձեռքով արեց իր ընկերոջն ու բարեւեց: Այդ երեկո, երբ տուն վերադարձավ, նրան այսպիսի մի գրություն էր սպասում. «Բի՛լ... պարզապես քեզ հայտնելու համար, որ երբ դու անցար իմ կողքով եւ կանխամտածված կերպով ձեռքով բարեւեցիր ինձ, իմ պատասխանը դրա բարի ընդունելության արդյունք չէր, այլ մի սխալ, ինքնաբերաբար կատարված բնազդային գործողություն, քանի որ դու ինձ անակնկալի բերեցիր: Դժբախտաբար քո հեռանալուց հետո՛ միայն ճանաչեցի դավաճանիդ անախորժ դեմքը... Հասկացի՛ր, խնդրում եմ, քանի դեռ ես Եհովայի վկա եմ, դու ուրացող ես, մեր ընկերությունից հեռացված անձնավորություն, եւ դու քեզ ցույց տվեցիր որպես մեկը «չար ծառայի դասակարգից»: Այդ իսկ պատճառով ես քեզ համար ժամանակ եւ քեզ հետ անելիք չունեմ... Սատանան իսկապես քեզ վրա իշխանություն է վերցրել, եւ ես հույս ունեմ, որ երբեք քեզ նման չար սիրտ չեմ ունենա՝ կորցնելով հավատքս եւ շեղվելով ճշմարտությունից»: Բիլ Բրաունինգը միայն Եհովայի վկաներից չէ՛, որ մերժվել է, այլ քանի դեռ եռանդուն վկա էր, քրիստոնյաներն էլ նրա հետ չէին շփվում: «Ես անկեղծորեն ձգտում էի հաճոյանալ Աստծուն,- ասում է Բիլը,- ես չգիտեի, որ ես սխալ ճանապարհով եմ ընթանում: Բայց ես չեմ հիշում որեւէ քրիստոնյայի, որ ինձ ասեր, թե ես Հիսուսի կարիքն ունեմ իմ կյանքում: Սա շատ տխուր իրողություն է»: Ռոբերտ Ստյուարտը՝ մի ուրիշ նախկին վկա, նմանատիպ խոսքեր է ասում. «Դռնից դուռ քարոզելու իմ բոլոր տարիներին ես երբեք չհանդիպեցի մի քրիստոնյայի, որ ինձ հաղորդակից դարձներ Տեր Հիսուս Քրիստոսի սիրուն: Ինչ որ քրիստոնյաները կարողանում են անել, դա Եհովայի վկաների երեսին դուռը շրխկացնելն է կամ գոռալը եւ կամ հայտարարելը, որ Եհովայի վկաները կեղծ մարգարեներ են: Իսկ իրականում, ամենալավ բանը, որ նրանք կարող են անել, Հիսուսի սիրուն հաղորդակից դարձնելն է, այն իրենցից ճառագեցնելը: Եթե քրիստոնյան կարողանում է սիրել մի Եհովայի վկայի, ապա նա այդ վկային դեպի Հիսուս դարձնելու կես ճանապարհին է»:
Brecia
Jehovah’s Witnesses is an anti Christian organisation. They are in Armenia and in other countries to destroy Christianity. In my view, long time ago, some anti Christian entity wanted to get revenge; It created the above organization to annihilate Christianity once and for all. My suggestion is, you can always deport them to Azerbeijan and Turkey, on charges of disrespecting and bothering the privacy of Citizens.
Malvina
hrashalier Hrant
Արա
Հարգելի Ժաննա (21) Եհովայի վկաները Հիսուսին չեն համարում, որպես Աստված-Աստծո որդի: Այստեղ է նաև նրանց մոլորությունը: Մի քանի մեջբերումներ նույնպես- ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծու մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 5 16 Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: 17 Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. ՙԻմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ՚: 18 Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում: - Ինչպես տեսնում ենք այս մեջբերումներից, Հիսուսին չեն ընդունել նրա համար, որ նա իր անձը Աստծո հետ հավասարեցնում էր, ինչն էլ առիթ հանդիսացավ Հիսուսին խաչելու համար: Եհովայի վկաները նույնպես չեն ընդունում Հիսուսին, որպես Աստված-Աստծո որդի:
նպատակ
Ալֆրեդ վերցրու քո անգլերենը և գնա... սա հայկական էջ է
janna
Chem karogh vkanerianunic khosel: chgitem ayn astvacashnchyan keter@, voronq mejbervum en nman depqerum. Sakayn mi ban hastat gitem-cankacac aghotqum nranq dimum en HOR@` VORDU MIJOCOV. Sa-Hisusin @st arjanvuyn @ndunelu veraberyal...
Արա
Այն, որ Եհովայի վկաները իրականում Աստծուց չեն և սատանայի կողմից ծրագրված աղանդ է հաստատվում է հետևյալով. - Եհովայի վկաները չեն ընդունում Հիսուսի աստվածությունը, նրանք չեն համարում Հիսուսին Աստված: Ի հակառակ դրան` մեջբերում եմ Նոր կտակարանի Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին թղթից. Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 4 ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ՍՈՒՏ ՀՈԳԻՆԵՐ 4 Սիրելինե°ր, մի° հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ°ք հոգիները, թէ արդեօք Աստծուց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում: 2 Եւ մենք սրանո°վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց է: 3 Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին` մարմ նով եկած, նա Աստծուց չէ: Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է: Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 5 ՄԵՐ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԴԷՊ 5 Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին: Հարգելիներս Եհովայի վկաների աղանդի տիրապետության տակ գտնվող անձինք էլ մեր եղբայրները և քույրերն են: Նրանք հանդիսանում են սատանայի խաբեության զոհը: Պետք է օգնենք նրանց հասկանալու և տարբերակելու իրական չարիքը: Հարց եմ ուզում ուղղել Եհովայի վկաներին, եթե իրականում պարզվի (ես դրանում համոզված եմ), որ Հիսուսը Աստծու որդի լինելով հանդերձ Աստված է, քանի որ մարդու որդին մարդ է, ապա արդյոք դուք խնդիր չեք ունենա, երբ արժանավույնս չընդունեք Հիսուսին: Արդյոք չի ստացվի, որ նեռն է ձեզ մոլորեցրել: Ի վերջո մի մոռացեք, որ ձեր աղանդի հիմնադիրը Չարլզ Ռասելը, ով ծնվել է 1852թ., ինքն է ստեղծել այն:
janna
Գագիկին, Վազգենին, մյուսներին. Անշուշտ, Եհովայի վկաներ շատ են եղել ՀՀ բանտերում ,երբ դեռ չկար այլընտրանքային ծառայությունը: Նրանք` մկրտված վկաները, չեն կարող որևէ այլ հանցանք գործել /նույնիսկ մտովի շնություն :-Ճ/ ու մնալ այդ կազմակերպության շարքերում: թվում` Կյանքի խոսք, Եհովայի վկաներ, ավետարանական-ավետարանչական-մկրտականներ,հիսունականներ... Բոլորն էլ համարվում են քրիստոնեական կազմակերպություններ, նրանց հարողները` քրիստոնյաներ: Առկա են դավանաբանական տարբերություններ` ինչպես մեր և Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիների միջև: Հանուն արդարության պիտի ասեմ, որ մեզանից յուրաքանչյուրը, Հայաստանից դուրս ծնված լինելու պարագայում, կարող էր Առաքելական եկեղեցում մկրտվելու փոխարեն այլ քրիստոնեական ուղղության հարել: Ակամա: Ես գիտեմ մի Իրական բարեգործի, ով 22 տարի յուրաքանչյուր ամիս 6000 անապահով երեխայի օգնություն է տրամադրում, թողել է տուն-տեղ, ընտանիք ու եկել Հայրենիք, այստեղ բերել եղբոր ընտանիքն ու տղային, բայց 22 տարի մերժված է մեր պետությունից ու հասարակությունից, քանի որ ծնվել ու դաստիարակվել է Ավետարանական եկեղեցուն հարող ընտանիքում: Սակայն ավելի քրիստոնյա Հայի ես դեռ չեմ հանդիպել... Նշեմ, որ քաջ գիտակցում եմ մեր եկեղեցու դերը հայապահպանության և պատմության կերտման գործում:
vazgen
Պատասխան - Գագիկին 3 Մեր բերդերում եհովայի վկաներ շատ կան, սուտ խոսելը լավ չի: Իսկ եթե չգիտես անպատասխանատու հայտարարություն մի արա: Եվ երկրորդ սուտը. եհովայի վկաները քրիստոնեության հետ կապ չունեն, քրիստոնյա չեն: Քրիստոնյա են նրանք ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին, որպես Աստված, հավասար Հայր Աստծուն, ում միջոցով է փրկությունը: Եհովայի վկաների ձեռք ճար լինի Քրիստոսի անունը չեն տա: Հերիք ա քանդեք ես երկիրը եհովայի վկաներ, սատանայի ջրաղացին ջուր մի լցրեք: Հ.Գ. Եթե պետք է կարող եմ գրել, որ բանտում փնտրել նրանց.
neneth
ամոթ հ 1.;հայ' ժողովուրդ,աղանդների դեմ պայքարի դրոշակն մեր ձեռքն պիտի վերցնենք,որ մեր անգետ ժողովրդին մոլորեցնողներին հետ ուղարկենք իրենց հոր ծոցը,այսինքն`գրողի ծոցը
Արմեն
Ամոթ Հ1-ին միատել քամակները պաչեք ներեղությունը քիչ է։
նպատակ
կեցցես Հրանտ
JW Elder
Robin C Morgan post apostate deception.He does not speak for the Watchtower society.
Hrant
Անհրաժեշտ է բոլոր աղանդավորներին դարձի բերել, նրանց աղանդավոր դարձնողներին էլ, դուրս վռնդել երկրից։ Չի կարելի, չէ, էս ազգս փչացնում եք, մի Սերոբ էլ դուք եք անամոթներ։ Ինչ եք ուզում, մի խարխլեք մեր երկրի հիմքերը, մի այլասերեք մեր ժողզովրդին, մի գողացեք մեր երեխաներին։ Դուք անասուններ եք, դուք կործանվել եք, թողեք մնացածն ապրեն։ Աղանդավորական բոլոր կազմակերպությունների ղեկավարները միլիոնատերեր են, ձեզ օգտագործում են, իրենք փողերը դնում ջեբներին։ Հայ ժողովուրդ չեք հասկանում, որ դուք ընդամենը մատաղացու ոչխարներ եք նրանց համար, գերտերությունները մեծ գումարներ են նրանց տալիս ձեզ վերբովկա անելու համար, ազգս այլասերելու համար։ Իսկ դուք, դուք անխելք արարածներ, հետ եկեք, հայ քրիստոնյաների շարքերը համալրեք ու դարձեք իսկական ՀԱՅ, ով մտածում է երկրի հզորացման համար, հիմա դուք քանդում եք երկիրը........
Robin Morgan
Jehovah's Witnesses do not lie. We will evade telling someone information they will only use to undeservingly hurt others. We do not lie and you will never find that kind of statement in any of our literature. Anyone saying anything else is intentionally misinformed. Jesus did not answer religious and political leaders who would only use the information for harm.
Solomon
Jehovah's Witnesses are an extremist cult,who core doctrine is that Jesus had second coming 1914,that only 144,000 go to heaven,outlaw whole blood transfusions to save lives. You trespass on private property with your obnoxious blasphemy,will not take no for an answer.
Ugh.
I like how people try to paint Jehovah's Witnesses as liars. While it is true, when it involves Government attempts to shutdown God's work such as the ministry, JWs will always find ways to continue the work--just like in Jesus day. Perhaps read: 1Ki 22:18-37; 2Ch 18:17-34. For example in Russia, they covertly continued the work. Same in China. Being covert is a form of deception, are you to find fault in it? During the Nazi era, JWs deceptively hid things from the government. Paul Acts 23:6, even though he was not a Pharisee, he used his past background as one to further God's work. The Apostles, continued to preach the good news even after ordered not to, they obviously at times worked covertly also. Proof of this is in Paul's experience when the Jews sought to kill him in Damascus. However, Jehovah's Witnesses do not stand for lying for gain in anyway. Nor will they shield wrong doers, for they themselves will shun such a person after exposing them. Theocratic Warefare isn't like you and most of the world lie to their children about the holidays they celebrate. THAT's Lying. With all your fables, fairytales, and myths.
ArOrdi
Ete haytnvel e uj, vorn i vichaki e H1-in stipel het kangnel ev herqum pahanjel, uremn ayd ehovayi vkaneri mejqin shaaaat lurj ujer en kangnac. Te Hayastanum ev te amboghj ashxarhov mek.
GAGIK
Mer berderum voch mi EHOVAI VKA chka,,,da nshanakum e vor nrank kriminali het kap chunen,,,Da past e ev ed mnasin harkavor e barcradzajnel ev asekosnerov chmexadrel ajl kristonyanerin
Boris Slovin
Comment...Jehovah's Witnesses use an evasion tactic known as *Theocratic Warfare* which is to lie to unbelievers who do not *deserve to know the *truth*. The Moonie cult calls it *heavenly deception*. They DO LIE!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter