HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գերմանիան բացասաբար է վերաբերվում տարածաշրջանում ռազմական ծախսերի ավելացմանը

Գերմանիան հետաքրքրությամբ է հետևում հայ-ռուսական բանակցություններին` Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը ևս 49 տարով երկրացնելու վերաբերյալ: Այս մասին այսօրվա մամուլի ասուլսին ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:

«Չտիրապետելով ռուսական զորքերի տեղակայման 1995 թ. կնքված համաձայնագրի հետագա երկացաման մանրամասներին` ձեռնպահ կմնայի ավելի շատ մեկնաբանություններ անելուց: Մենք, սակայն, շատ քննադատորեն ենք վերաբերվում այն հանգամանքին, որ հարավկովկասյան տարածաշրջանում գնալով ավելանում են ռազմական ծախսերը: Սա վերաբերում է ինչպես Ս-300-ների առաքմանը Ադրբեջան, այնպես էլ առանց օդաչուի ինքնաթիռների կիրառմանը»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Նրա խոսքերով` կարևոր է, որ «Ստորագրվի սովորական սպառազինությունների մասին» համաձայնագիր: «Հայաստանն արդեն տվել է համաձայնությունը` իր օրենսդրությունը համապատասխանեցնել «Սովորական սպառազինությունների մասին» համաձայնագրին` ՆԱՏՕ-ի չափանիշներով: Ադրբեջանը դեռևս քննադատաբար է մոտենում այդ հարցին` պատճառաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությունը»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter