HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նախադեպ կա. ժամանակին Թուրքիան փոխհատուցել է

Բայց ԱՄՆ կառավարությունը հայերին գումար չի տվել Լոզանի միջազգային պայմանագիրը կնքվել է 1923թ., որին ԱՄՆ-ն դեմ էր: Այդ պատճառով էլ նույն թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները եւ Թուրքիան կնքել են հատուկ միջազգային պայմանագիր` ԱՄՆ-ի հպատակների պարտք ու պահանջի վերաբերյալ: Փոխհատուցման շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները շարունակվել են մինչեւ 1937թ.: Արդյունքում որոշվել է, որ Թուրքիայի Հանրապետությունը ԱՄՆ-ի հպատակներին իբրեւ փոխհատուցում պետք է վճարի 899 հազար ԱՄՆ դոլար, որից 590 հազարը եղել է մայր գումարը, մնացածը` տոկոսները: Քանի որ գումարի չափն այն ժամանակվա համար բավական մեծ էր, Թուրքիան այն մարել է` յուրաքանչյուր տարի 100 հազար դոլար վճարելով: «Ցուցակի մեջ եղել է 104 հայի ազգանուն: Սակայն նրանցից ոչ մեկը չի ստացել իրեն հասանելիք գումարը: Այսինքն` ստացել են հայի ազգանուն չունեցող ԱՄՆ այլ քաղաքացիներ. հույներ եւ այլն: Միացյալ Նահանգներն այդ ժամանակ, չգիտենք, թե ինչ պատճառներով, գտել է, որ այդքան էլ հիմնավորված չեն 104 հայի պահանջները»,- ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա նշում, որ մեր փաստաբաններն այսօր կարող են առաջ քաշել 1930-ականների պայմանավորվածությունները եւ հայցն ուղղելով ԱՄՆ կառավարության դեմ` փորձեն պարզել, թե ինչու են հայերը դուրս մնացել փոխհատուցման ցուցակից: Լոզանի պայմանագրով նախատեսված էր, որ Օսմանյան կայսրության նախկին հպատակները պայմանագրի վավերացումից հետո` երկու տարվա ընթացքում, եթե վերադառնան Թուրքիա, կարող են պահանջ ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ: «Այսօր Թուրքերն ասում են` ով եկել է, վերադարձրել ենք, ով` ոչ, սահմանն անցել է,- մանրամասնում է Ա. Շաքարյանը,- եթե մենք կարողանանք ապացուցել, որ Լոզանից հետո էլ է փոխհատուցման գործընթաց տեղի ունեցել, եւ Թուրքիան երկու տարվա ընթացքում չի կարողացել ապահովել հայ հպատակների կյանքի անվտանգությունը, որի պատճառով էլ մարդիկ չեն կարողացել վերադառնալ, դա, կարծում եմ, կլինի մեր հաղթական ուղու սկիզբը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter