Հյուսիսային Կորեան կորել է Facebook-ից
Հյուսիսային Կորեայի էջը Facebook սոցիալական ցանցում կորել է: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, էջը մի քանի ժամվա կյանք է ունեցել. այն պատրաստվել էր երեկ` օգոստոսի 20-ին: Հայտնի չէ, թե ովքեր են ստեղծել էջը: Դրանում եղել են ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրություններ, տեսանյութեր, լուսանկարներ:
Էջում նշված են uriminzokkiri.com կայքին արված հղումներ, իսկ այդ կայքը գրանցված է Չինաստանում. վերջինիս նյութերում զգացվում է համակրանքը Հյուսիսային Կորեայի նկատմամբ, փոխարենը քննադատվում են Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը: ԿԺԴՀ-ն իր էջն ունի նաեւ Twitter սոցցանցում, որն այսօր էլ գործում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել