HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարդան Այվազյան. «Վրաստանում էդ որտե՞ղ է մսի գինը էժան»

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր բանավիճում էին Հայաստանում գայուղմթերքի գնաճի վերաբերյալ:

Բագրատ Ասատրյան-Մենք ընդհանուր հասել ենք էն վիճակին, որ թե մեր հարևանների, թե եվրոպական երկրների, թե այն երկրների համեմատ, որոնք հիմնական գյուղմթերք արտադրող են, ոչ մրցակցային վիճակում ենք գտնվում: Սա է պատճառը, որ ոչ միայն ցորենի պարագայում, այլև տեղական արտադրության բազմաթիվ ապրանքատեսակների գները կտրուկ աճում են:

Այսօր, օրինակ, մենք 100 %-ով կարտոֆիլի մեր պահանջարկը ապահովում ենք և նաև արտահանման հսկայական պոտենցիալ ունենք, բայց կարտոֆիլի գինը ՀՀ-ում շատ ավելի բարձր է, քան Եվրոպայում, ԱՄՆ-ում և որտեղ ուզում եք: Աշխարհում կարտոֆիլի ամենաբարձր գինը Հայաստանում է: Օրինակ` մսամթերքը: Շատերդ լինում եք հարևան Վրաստանում: Բաթումում չե՞ք եղել: Միսը ի՞նչ գնով եք առնում: Նյու Յորքում խոզի, տավարի, ոչխարի միսը ավելի էժան է, քան Երևանում: Ո՞րն է սրա պատճառը:

Վարդան Այվազյան-Ո՞րն է պատճառը, որ տեղական արտադրողը իր միսը ավելի թանկ է վաճառում: Էստեղ ներկրողի խնդիր չկա:

Բ.Ա.-Էսօրվա իշխանությունն եք: Արդեն «տասնըքանի» տարի է, իշխանությունը վերցնելուց հետո միակ սկզբունքը, որ կիրառում եք, էն է, որ «նախկինները վատն են, և 90-ական թվականները ցուրտ ու մութ տարիներ էին»: Մի բան արեք, բա: Ես պնդում եմ, որ ոչ մի բան չեք արել: Ինչ-որ բաներ էլ որ արել եք, ոչ մի արդյունավետություն չկա:

Վ.Ա.-Վրաստանում էդ որտե՞ղ է մսի գինը էժան: Շաբաթական 2 անգամ ես մենակ Վրաստանում եմ լինում:

Բ.Ա.-Կմտնես մսի խանութ:

Վ.Ա.-Եթե դուք ինձ ասեիք` շուկայի հետ կապված, մնալու հետ կապված վարձավճարները ցածր են, քան թե Հայաստանում, ես կընդունեի, բայց մսի հետ կապված, սննդամթերքի ո՞ր մեկի գինը` բացի մանդարինից, մեկ էլ տղեմալիից, մեկ էլ իրանց գինուց:

Բ.Ա.-6-7 լարի է միջին որակի տավարի միսը:

Վ.Ա.-Ես ձեզ հետ համամիտ չեմ, որովհետև Քոբուլեթիում էլ եղել եմ, Թիֆլիսում եմ եղել, ես վերջին անգամ որ ձեր մոտ չէի եղել, էնտեղից էի գալիս: Տենց չի, որ դուք ասում եք` գները: Շատ հեշտ կարելի է ճշտել:

Բ.Ա.-Ես հայտարարում եմ, որ տավարի գինը Երևանում ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներում:

Վ.Ա.-Գենետիկորեն փոխված օրգանիզմո՞վ միսը: Բնականաբար կարող է էժան լինի:

Բայց ի՞նչ երաշխիք, որ Հայաստանում էլ այդպիսի միս չէ, որովհետև գոնետիկորեն ձևափոխված անասնակեր են բերում, որով կերակրում անասուններին:

Վ.Ա.-Չեմ կարծում, թե ՀՀ-ում էդ քանակությամբ անասնակեր են մտցնում, որ էսօրվա դրությամբ անասուններին կոմբիկերով են կերակրում: Նյու Յորքում բնական միսը արժի մոտ 2-3 կամ 4-5 անգամ ավելի թանկ, քան էստեղ: Եթե մենք խոսում ենք այլ բանի մասին, եկեք Նյու Յորքը թողնենք, եկեք Նյու Յորքի հետ չհամեմատվենք: Ախր ընդամենը 3 միլիոնանոց երկիր եք, բայց Նյու Յորքի հետ եք համեմատվում: Ինչի՞ համար եք Նյու Յորքի հետ համեմատվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter