HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է բեմանկարիչ Գրիշա Սահակյանը

63 տարեկան հասակում կյանքից հեռացել է նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը: Տարբեր տարիների նա եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր նկարիչը: Գրիշա Սահակյանը երկար տարիներ ղեկավարել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության ամբիոնը: 200-ից ավելի ձևավորումներ է արել Հայաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Լատվիայում: «Ալմաստ», «Անուշ», «Դավիթ Բեկ» օպերաների ձևավորումները տաղանդաշատ բեմանկարչի վերջին և լավագույն աշխատանքները եղան: Գրիշա Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին, Ավան, Նարեկացի 31, բն. 12 հասցեում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 29-ին, ժամը 12:00-14:00-ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter