HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր վիրուս` ուղղված Facebook-ի հայ օգտագործողներին

Facebook համաշխարհային սոցիալական ցանցի հայկական հատվածում տարածվել է մի վիրուսակիր նամակ, որը հայ ֆեյսբուքցիների կարծիքով` ուղարկում է ադրբեջանական հակերային խումբը: Այս գիշեր Հայկական Ֆեյսբուքի պահպանության կամավորական խմբերը տարածել են կոչ նամակ, որում, մասնավորապես, ասվում է. «ՖԲ-ի հայկական համայնքում տարածվել է մի «սպամ», որը, հավանաբար, թշնամու պատրաստած «խայծն» է: Այն տարածվում է հաղորդագրությունների միջոցով: Հաղորդագրության մեջ կա հղում, որը click անելով` դուք ակտիվացնում եք այն և ձեր անունից ձեր ընկերներին են ուղարկվում նույնատիպ հաղորդագրություններ: Վտանգն այն է, որ այդկերպ թշնամին ստանում է ձեր ՖԲ-յան հաշվի գաղտնաբառը, և դուք այդուհետ կզրկվեք ձեր հաշվին մուտքի իրավունքից. այն կանցնի թշնամու ձեռքը»: Վիրուսն ունի հետեւյալ տեսքը, որը երբեք չի կարելի սեղմել` https://apps.facebook.com/makemelaughnow :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter