HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հանրապետական պատգամավորն այդպես էլ չպատասխանեց հարցին

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողները Արցախը ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ հարցեր ուղղեցին Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում քննարկվելու է ԼՂ անկախության ճանաչման մասին օրինագիծը: Խնդրում եմ կոնկրետ պատասխանել` անձամբ Դուք և Հանրապետական կուսակցությունը կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ եք քվեարկելու:

-Հանրապետական կուսակցությունը այսօր իշխող կուսակցություն է, և Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում հայ ժողովրդի` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապեության ճակատագրին, պատմությանը վերաբերվող խնդիրները ինքը կքննարկի և լուծումը կտա:

Այսինքն` դեռ որոշված չէ՞` կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ:

-Այսօր որոշված չէ:

Իսկ անձամբ Դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ:

-Չեմ կարծում, որ կա որևէ հայ, որը դեմ լինի Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Եվ կարծում եմ` կլինեն պատգամավորներ, որովհետև քաղաքական մեծամասնությունը հանրապետական է, և եթե քաղաքական մեծամասնությունը հիմնավորեց, որ այսօր պետք չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մենք չենք ճանաչի, որովհետև սա ոչ թե մենք անում ենք մեր անձի համար, որոշումը քաղաքական է, և խնդիրը միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճիշտ և ժամանակին ճանաչելն է:

Այսինքն` կուսակցությունը Ձեր փոխարեն պետք է որոշի` ինչպես քվեարկեք:

-Կուսակցությունը մենք ենք, մենք ենք որոշելու:

Կոնկրետ Ձեր փոխարեն:

-Մենք ենք որոշելու:

Դուք ի՞նչ եք որոշելու:

-Դա պետք է քննարկել:

Դուք անձամբ:

-Լավ էլի:

Ի՞նչ եք ուզում Դուք:

-Կա՞ որևէ մեկը, որ դեմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Էդպիսի մեկը կա՞:

Օրինակ` ես դեմ եմ. ես ուզում եմ` Ղարաբաղը միացած լինի ՀՀ-ին: Շատերը կողմ են միացմանը, ոչ թե անկախությանը:

-Դա ուրիշ խնդիր է:

Դուք ասում եք` «կա՞ որևէ մեկը, որ դեմ է անկախությանը», բայց շատերը կողմ են միացմանը:

-Էստեղ խնդիրը ոչ թե` ինչ օրինագիծ քննարկեց, ով առաջարկեց, ով բերեց, այլ խնդիրը նա է, թե որն է ճիշտ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը: Սա ուրիշ խնդիր է: Դուք թողել եք հիմնականը, ընկել եք չգիտեմ ինչի հետևից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter