HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են փակում հայկական բաժիններն ու դպրոցը Վրաստանում

Վրաստանի Հայ Համայնքը նամակով դիմել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինին` Թբիլիսիի հանրակրթական թիվ 110, 95 դպրոցների եւ թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման մասին տարածված լուրերի առնչությամբ: Վրաստանի Հայ Համայնքի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի հայ համայնքը նախարարությանը խնդրում է պատասխանել հարցերին, թե` 1. Ի՞նչ շարժառիթներով են պայմանավորված Վրաստանի ԿԳՆ` նշված դպրոցների լուծարման-վերակազմավորման որոշումները 2. Ի՞նչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները հենց այդ դպրոցներում «Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 110 եւ 146 հանրակրթական դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը հայկական դպրոց է, ուր, բնականաբար, սովորում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Բնական է, որ Վրաստանի տարածքում գործող կրթության ու մշակույթի հայկական օջախները Վրաստանի Հայ Համայնքի հատուկ ուշադրության առարկան են, եւ այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերակազմավորում կամ այլ փոփոխություն, անմիջականորեն վերաբերում է Վրաստանի Հայ Համայնքի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կենսական շահերին»,- ասված է դիմումում: Վրաստանի հայ համայնքը հույս է հայտնում, որ Վրաստանի ԿԳՆ-ն, որպես պետական իրական ժողովրդավարական մարմին, կկատարի իր ստանձնած պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնության` մայրենի լեզվով ուսում ստանալու եւ մշակույթը պահպանելու պաշտպանության հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter