HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկավոր է, որ ՀՀ-ն հայց ներկայացնի միջազգային դատարան

«Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ադրբեջանական բանաձևի քննարկումը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում բանակցային բուն գործընթացի վրա շատ փոքր ազդեցություն կունենա, սակայն միջազգային հանրության կարծիքի վրա կարող է որոշակի ազդեցություն թողնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական իշխանությունն այս բանաձևով, ինչպես նաև պրովակացիոն գործողությունների միջոցով փորձում է ուշադրությունը շեղել բնական ու անկասելի գործընթացից: Սակայն կա նաև որոշակի դիվիդենտներ շահելու խնդիր: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, մինչդեռ, լավ բան չի կանխատեսում: Նրա խոսքերով, անցած տարիների ընթացքում համանախագահները երբևէ այսպիսի լրջությամբ չեն վերաբերել հարցին: Այսինքն` մինչև տարվա վերջ ինչ-որ մի հարց կա լուծելու, որի համար նրանք շտապում են: Ավելին, ըստ բանախոսի, ԵԱՀԿ-ն իր գագաթաժողովներում մեծ հաշվով որևիցե դրական դեկլարացիա Հայաստանի համար չի ընդունել, հայերը պարզապես կարողացել են պահել ստատուս-քվոն: «Միշտ շեշտվել է Ադրբեջանի ամբողջականությունը, և մենք անցած 20 տարիները խաղացել ենք հենց Ադրբեջանի պարտադրած խաղը. սահմանների անձեռնմխելիությունը հակադրել ազգերի ինքնորոշմանը»,- ասաց Հ. Առաքելյանը: Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ ՀՌԱԿ-ը, դեմ չլինելով Մինսկի խմբի շրջանակներում այս հարցը արծարծելուն, գտնում է, որ 1988-94 թթ-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել Ցեղասպանություն, և հայերն այսօր նստած են Ադրբեջանի հանցագործ կառավարության հետ, այն էլ միջնորդավորված Մինսկի խմբում, որտեղ գերտերությունները տասնամյակից ավելի բացահայտ իրենց շահերն են հետապնդում, և տարածաշրջանը չի գնում կայունության: Հարցը ՄԱԿ տեղեփոխելը ՀՌԱԿ-ը կանխատեսել էր: Եվ ավելին, ՀՌԱԿ ներկայացուցիչն ինչ-որ տեղ ուրախ է և մտավախություն չունի, քանի որ հնարավոր է դա ճանապարհ բացի միջազգային դատարան դիմելու համար` ՄԱԿ-ի հովանու ներքո և աացուցելու, որ վերնոնշյալ թվականներին տեղի է ունեցել Ցեղասպանություն: «Մեր ցանկալին այն է, որ մենք մեր ձեռքը վերցնենք մեր արտաքին քաղաքականությունը: Մինսկի խումբը, մնացած ճգաժամային խմբերը տարբեր առիթներով տարբեր հայտարարություններ են անում, մենք մտածենք այսպես` վաղը մեր թոռներին, մեր երեխաներին ինչ ենք պատասխանելու, ինչու հարցը ճենք բարձրաձայնել, որ Ցեղասպանություն է եղել»,- ասաց բանախոսը: Հարություն Առաքելյանը նշեց, որ Մինսկի խմբի գործողություններին զուգահեռ հարկավոր է, որպեսզի ՀՀ-ն հայց ներկայացնի միջազգային դատարան, հայցում ունենալով 100-հազարավոր փաստացի վկաներ, փախստականներ, որ այո, մարդիկ սպանվել են ազգային պատկանելությունից ելնելով: «Եթե ՄԱԿ-ի կոնվենցիաներն աշխատել են Կոսովոյի պարագայում, կաշխատի նաև հայազգի էթնիկ ներկայացուցիչների պարագայում, որովհետև կոնվենցիաները չեն գրվում ինչ-որ մեկ-երկու ազգի համար, այլ գրվում են բոլոր ազգերի հավասարության համար»,- նկատեց Հ. Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter