HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ոչ թե «հայկական», այլ «ղարաբաղյա՞ն»

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` Ղարաբաղը Հայաստան չէ

Այսօրվա մամուլի ասուլիսին, անդրադառնալով սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիաներին, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Այդ միջադեպերը ակնհայտորեն ցույց տվեցին, թե հայկական…»:

 Բանախոսն ընդհատեց իր խոսքը և լրատվամիջոցներին խնդրեց իր խոսքը ներկայացանելիս «հայկական» բառի փոխարեն «ղարաբաղյան» բառը գործածել: «…Թե ղարաբաղյան բանակի և ադրբեջանական բանակի հնարավորությունները ինչ հարաբերակցություն ունեն: Դա ակնհայտ է»,- իր միտքը շարունակեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

«Ղարաբաղի բանակը հայկական չէ՞, նույն հայերը չե՞ն» «Հետքը» հարցրեց բանախոսին: Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Իհարկե հայկական է, քանի որ «հայկական»-ը և «Հայաստան»-ը տարբեր բաներ են: Լեռնային Ղարաբաղի բանակը անկախ պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակն է: Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է: Դա միջազգային հանրության կողմից չճանաչված պետություն է, բայց, այնուամենայնիվ, այդ բանակը նրա բանակն է` թեկուզ և չճանաչված, բայց ուրիշ երկրի բանակ: Դա Հայաստան չէ: Իսկ Հայաստանի բանակը Հայաստանի Հանրապետության բանակն է: Այսինքն` դրանք տարբեր պետությունների բանակներ են: Իսկ որ Ղարաբաղում նույնպես հայեր են ապրում, և այդ իմաստով այն նույնպես հայկական է, իհարկե այդպես է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter