HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը գոհ է

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված  չարաշահումների դեպքերի առթիվ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում էլ անտառներում ավելացել են ապօրինի ծառահատումները: Քանի որ բնապահպանության նախարարը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք` Հանրապետական կուսակցությունը քննարկե՞լ է նախարարի հետագա պաշտոնավարման հարցը: Որպես քաղաքական մեծ ուժի ներկայացուցիչ` ասեմ, որ որեւէ կապ չունի, թե որ նախարարը ինչ կուսակցությունից է: Ինչ վերաբերում է պաշտոնանկ անելուն, ապա կուսակցությունում նման հարց չի քննարկվել, ես դրա առիթն էլ չեմ տեսնում: Մեր նշած խնդիրները պաշտոնանկության առիթ չե՞ն: Ծառահատումների հարցը բավականին լուրջ է եւ վերաբերում է ինչպես բնապահպանության, այնպես էլ գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման նախարարություններին, այնպես որ, չեմ կարծում, թե սեւեռված խնդիր ունենք: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետն ու նրա տեղակալը կաշառք վերցնելու համար դատապարտվեցին: Կաշառակերության այլ դեպքեր նույնպես եղել են, դրանք բավարար հիմքեր չե՞ն: Նման դեպքերը դատապարտելի են, եւ եթե կա կաշառակերություն, պիտի դատապարտվի: Այ, եթե համեմատեք մի քանի տարի առաջ եղած խնդիրների հետ, կտեսնեք, որ վերջին 10-12 տարիների ընթացքում բնապահպանության նախարարությունը հզոր նախարարություն է դարձել: Ինչ վերաբերում է կաշառակերությանը, կոռուպցիային, դա մեր ամենախոցելի տեղն է եւ մտածելու տեղիք է տալիս բոլոր ոլորտներում: Այդ իսկ պատճառով էլ ով հանցագործ է, պիտի պատժվի: Դրա համար չի կարելի համակարգը վարկաբեկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter