HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երթուղու տերերը լիցենզիայից կզրկվե՞ն

Քիչ առաջ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ մեր ահազանգը նախարարությունում գրանցել են որպես «թեժ գծին» ստացված զանգ եւ այդ մասին տեղյակ են պահելու նախարար Մանուկ Վարդանյանին: Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիներից ահազանգ ենք ստացել, որ առավոտից չեն աշխատում (կամ անկանոն են աշխատում) Արագածոտնի մարզի Ագարակ, Փարպի, Բյուրական գյուղերից, ինչպես նաեւ Էջմիածնից Երեւան եկող հասարակական տրանսպորտային միջոցները: «Նախարարն այս պահին աշխատանքային այցով գտնվում է մարզերում: Ձեր ահազանգը փոխանցել ենք տրանսպորտի տեսչությանը: Իրենք կապ կհաստատեն փոխադրամիջոցների տնօրենների հետ, որպեսզի պարզեն, թե ինչու սպասարկում չեն իրականացրել»,- պարզաբանում են նախարարության հասարակայնության եւ լրատվության վարչությունից: Այն հարցին, թե երթուղին չսպասարկելը լիցենզիայից զրկելու հիմք չէ՞, նախարարությունից հետեւյալ պատասխանը տվեցին. «Եթե մեր մասնագետները ստուգեն, որ լիցենզիայի որեւէ կետի խախտում է եղել, ապա դա հիմք կհանդիսանա ընկերությանը լիցենզիայից զրկելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter