HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ա.Մանուկյան. «Հայաստանը հայի համար դժոխք է դարձել»

Մատենադարանի մոտ արդեն մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը Այն վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանը հայի համար դժոխք է դարձել, երկրի բնակչության 33 %-ը` 1 մլն մարդ, այսօր աղքատ է, բնակչության 40 %-ը ցանկություն է հայտնել երկրից հեռանալ: Սակայն Արամ Մանուկյանը ժողովրդին խնդրեց «Սերժի ջրաղացին ջուր չլցնել ու երկիրը չլքել», քանի որ ժոովուրդն է այս երկրի տերը, ոչ թե ժամանակավոր իշխանությունները: ՀՀՇ վարչության նախագահն իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի տնտեսությունը շատ ծանր կացության մեջ է, Հայաստանը 5 անգամ ավելի շատ ապրանք է ներմուծում, քան արտահանում, երկրի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 45-50%-ը, իսկ միայն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը ՀՆԱ-ի մոտ 60 %-ն է կազմում: Արամ Մանուկյանի խոսքերով` աշխարհի 200 պետության շարքում Հայաստանը վերջից 4-րդ տեղն է զբաղեցնում տնտեսության զարգացածության մակարդով, օրվա իշխանությունները յուրաքանչյուր օրն ապրում են այնպես, կարծես իրենց կյանքի վերջին օրն է, և թալանը դարձել է նրանց կենսակերպը: «Մենք բողոքողներ չենք: Մենք այս վիճակից ելքեր առաջարկողներ ենք»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: Մատենադարանի հարթակում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախագահ Լյուդմիլա Սարգսյանը և ընդդիմության այլ ներկայացուցիչներ: Երևանի քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքը: Հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ: Այս պահին ելույթ է ունենում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter