HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Դ.Շահնազարյանի` ՀՀ-ն ու ԼՂՀ-ն գնացել են շատ մեծ զիջումների

Այսօրվա հանրահավաքում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Իր ելույթում նա շեշտը դրեց այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վրա ու նշեց, որ մենք արտաքին դիվանագիտության ճակատում անընդհատ տանուլ ենք տալիս: Դավիթ Շահնազարյանը մասնավորապես անդրադարձավ վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ին Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևին, հղում արեց իշխանությունների այն վստահեցումներին, որ դրա քննարկման հետաձգումը հայ դիվանագիտության հաղթանակն է: Դ.Շահնազարյանի համոզմամբ` դա իրականում շատ լուրջ պարտություն էր, քանի որ այդ բանաձևը ՄԱԿ-ի նստաշրջանում միայն հետաձգելու համար ՀՀ և ԼՂՀ-ն գնացել են շատ մեծ զիջումների: Առաջին` ՄԽ-ի երկրները, ավելի կոնկրետ եռանախագահողները առաջին անգամ իրենց հայտարարության մեջ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի անվանը հավասարազոր կիրառել են նաև Խանքենդի անվանումը: Սա այն դեպքում, երբ դեռ 1992 թ. ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ պետք է կիրառվի բացառապես Ստեփանակերտ անվանումը: Երկրորդ` ՀՀ-ի, ցավոք նաև Արցախի իշխանությունները համաձայնվել են, որ միջազգային դիտորդական խումբ գա` մոնիտորինգ անցկացնելու ազատագրված տարածքներում: Շահնազարյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այս ամենն անընհունելի է, և եթե նույնիսկ դրան պետք է համաձայնենք, ապա գոնե պայմանով, որ նմանատիպ դիտորդական առաքելություն իրականացվի նաև ԼՂՀ այն տարածքներում, որոնք օկուպացրել է Ադրբեջանը: Սակայն իշխանությունները չգնացին նաև սրան: Շահնազարյանից հետո ելույթ ունեցավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter