HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ամենևին էլ չեմ կարծում, որ Արևիկ Պետրոսյանը առաջիկայում պասիվ դիրքեր կգրավի»

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ կուսակցության անդամ Արևիկ Պետրոսյանի հրաժարականն ամբողջովին ԲՀԿ ներքին իրավասության դաշտում գործող խնդիր է: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Ցանկացած պաշտոնյայի, որը կոալիցիոն համաձայնությունների շրջանակներում է ընտրվել կամ նանակվել այդ պաշտոնին, ցանկացած կուսակցություն կարող է համապատասխան որոշում կայացնել և համապատասխան քայլ կատարել»,- ասաց Արտակ Դավթյանը:

Նա նշեց, որ շատ բարձր է գնահատում Արևիկ Պետրոսյանին զուտ մարդկային և մասնագիտական առումներով: «Կարծում եմ, որ առաջիկայում նա իր զգալի ներդումը ևս կկատարի ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, այնպես էլ քաղաքական գործունեության մեջ: Ամենևին էլ չեմ կարծում, որ Արևիկ Պետրոսյանը առաջիկայում պասիվ դիրքեր կգրավի, և կարծում եմ, որ քաղաքականության նա դեռ շատ ասելիք ունի»,- ասաց Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter